«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն փնտրում է մեդիա մոնիտորինգի մասնագետ, ով կմիանան կազմակերպության թիմին և կնպաստի տեղեկատվական միջավայրում ապատեղեկատվության, մանիպուլյացիաների բացահայտմանն ու վերլուծությանը հետևյալ ուղղություններով՝
- ընտրություններին առնչվող ապատեղեկատվություն և մանիպուլյացիաներ
- գենդերային և հաշմանդամության վերաբերյալ նարատիվներ
- խտրական խոսք, կարծրատիպեր և բացառող բովանդակություն
Մեդիա մոնիտորինգի մասնագետը ծառայությունները պետք է իրականացնի թվային մոնիտորինգային և արհեստական բանականությամբ (ԱԲ-ով) օժտված գործիքազմի և Google-ի խորացված որոնման համակարգի միջոցով՝ որոնողական օպերատորների կիրառմամբ։
Ծառայության ընդհանուր նկարագրություն
- Facebook, Instagram, Telegram, YouTube, TikTok հարթակների և մշտադիտարկում
- Google-ի խորացված որոնման իրականացում՝ որոնողական օպերատորների կիրառմամբ
- Քաղաքական և հանրային դերակատարների, ինչպես նաև լսարան ունեցող աղբյուրների հավաքագրում և դասակարգում
- Ավանդական և առցանց լրատվամիջովների մշտադիտարկում
- Ամենօրյա տվյալների հավաքագրում և կոդավորում համապատասխան գործիքի միջոցով
- Կոդավորված տվյալների հիման վրա հակիրճ վերլուծական հաշվետվության պատրաստում
- Քաղաքական առաջարկությունների փաստաթուղթ (policy brief) մշակում, որը կներառի գործնական առաջարկություններ մեդիայի, ՔՀԿ-ների և պետական մարմինների համար
- Վեբինարի ընթացքում առաջարկությունների փաթեթի ներկայացում
- Համագործակցություն ծրագրային թիմի հետ
- Թիմային հանդիպումներին մասնակցություն։
Ծառայության մատուցման ժամկետներ
Ակնկալվում է ծառայությունը մատուցել ապրիլ-հունիս ժամանակահատվածում ամենօրյա ներգրավմամբ՝ օրական միջինում 2–3 ժամ, կախված տեղեկատվական միջավայրի զարգացումներից։
Թեկնածուին ներկայացվող պահանջներ
- Բարձրագույն կամ ընթացիկ կրթություն լրագրության, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, հանրային քաղաքականության կամ հարակից ոլորտներում
- Սոցիալական մեդիայի և առցանց լրատվամիջոցների լավ իմացություն
- Մոնիտորինգային և ԱԲ-ով օժտված գործիքակազմի և Google-ի խորացված որոնման համակարգի տիրապետում (ցանկալի)
- Փաստերի ստուգման (fact-checking) կարողություններ (ցանկալի)
- Վերլուծական մտածողություն և մանրամասների նկատմամբ ուշադրություն
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն (անգլերենի իմացությունը ցանկալի է)
- Թիմում և ինքնուրույն աշխատելու կարողություն
- Պատասխանատվություն, ճկունություն և սովորելու պատրաստակամություն
- Մեդիա մոնիտորինգի, փաստերի ստուգման կամ հետազոտական աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն։
Եթե Դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) մինչ ապրիլի 7-ը [email protected] հասցեին՝ էլեկտրոնային նամակի թեմայի մեջ նշելով՝ «Մեդիա մոնիտոր»։
Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից և իրականացվում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ կողմից՝ «Ուժեղացնելով Արևելյան հարևանության դիմակայունությունը» ծրագրի ներքո, որը համակարգում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR):

