Նպատակը
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն «Կանայք որպես խաղաղաշինության դեսպաններ» ծրագրի շրջանակներում նախատեսում է պատվիրակել հյուրանոցային ծառայությունների, այդ թվում՝ համաժողովի սրահի, գիշերակացի համար սենյակների տրամադրման, սուրճի և ճաշի մատուցման կազմակերպումը, հունվարի 20-ից 22-ը։
Պահանջվող աշխատանքի շրջանակը
Ծառայությունները պետք է ներառեն՝
- Համաժողովի սրահ՝ մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար։
- Գիշերակացի համար սենյակներ՝ ներառյալ մատչելի սենյակներ հաշմանդամություն ունեցող անձանց համար։
- Սուրճի և ճաշի ընդմիջման մատուցման ծառայություններ՝ որակյալ սնունդ և ըմպելիքներ, որոնք նախատեսված են միջոցառման մասնակիցների համար։
Արդյունքներ
- Մատչելի և հարմարավետ հանդիպման սրահի տրամադրում նախատեսված 35-40 անձի համար։
- Մատչելի և հարմարավետ երկտեղանի և մեկտեղանի սենյակների տրամադրում։
- Հունվարի 20-22-ի դասընթացի շրջանակներում կազմակերպված ՝ 4 սուրճի ընդմիջումները, 3 ճաշի և 2 ընթրիք ։
Անհրաժեշտ գործողություններ
Սրահի և սենյակների նախապատրաստում և տրամադրում
Սուրճի,ճաշի և ընթրիքի ընդմիջումների տրամադրում
Ծառայություն մատուցողի պարտականությունները
- Ապահովել, որ հյուրանոցային սենյակներն ու հանդիպման սրահը լիովին համապատասխանում են մասնակիցների կարիքներին։
- Կազմակերպել սուրճի,ճաշի և ընթրիքի ընդմիջումների կազմակերպումը՝ համապատասխան սննդային պահանջներին։
Պատվիրատուի պարտականությունները։
Պատվիրատուն պարտավորվում է տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և աջակցություն ծառայություն մատուցողին, ինչպես նաև ժամանակին կատարել վճարումները։
Անհրաժեշտ որակավորումներ և փորձառություն
- Հյուրանոցները պետք է ունենան համապատասխան տարածք՝ մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց, նշված ծառայությունների մատուցման համար։
Պահանջվող փաստաթղթեր
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել գնառաջարկ [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև դեկտեմբերի 27-ը։
Դիմումի գնահատման սկզբունքներ
Գնահատման հիմքում կլինի հյուրանոցային ծառայության որակի, մատչելիության և առաջարկվող գնառաջարկի բալանսը։
Վճարում և ժամկետներ:
Ծառայության մատուցման սկիզբ։ Հունվարի 20, 2026
Վճարումը կիրականացվի ծառայության մատուցումից հետո հաշիվ ապրանքագրի հիման վրա։
Ծառայության մատուցման ավարտ։ Հունվարի 22, 2026:

