Վերապատրաստում՝ սեռական և վերարտադրողական առողջության ծառայություններ մատուցող մասնագետների համար

Artur Harutyunyan

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն հրավիրում է սեռական և վերարտադրողական առողջության ծառայություններ մատուցող մասնագետներին մասնակցելու  երկօրյա վերապատրաստման դասընթացի:

Դասընթացի ընթացքում մասնակիցները կզարգացնեն․

  • Արդյունավետ և մարդակենտրոն հաղորդակցման հմտություններ՝ հաշմանդամություն ունեցող կանանց հետ աշխատանքում,
  • Իրավունքահեն, հարգալից և չպիտակավորող տերմինաբանության կիրառում,
  • Գիտելիքներ և գործնական մեթոդներ, որոնք կիրառելի են գինեկոլոգիական զննման, հղիության հսկողության, խորհրդատվության և տարբեր դեպքերի կառավարման ժամանակ,

Դասընթացը կանցկացվի ինտերակտիվ ձևաչափով՝ ներառելով ներկայացումներ, դեպքերի ուսումնասիրություններ և դերային խաղեր։

Տևողությունը՝ 2 օր

Դասընթացի անցկացման օր՝ Դեկտեմբերի 20-21

Վայրը՝ ք․ Գյումրի, «Ռեդիսոն Հոթել ընդ ՍՊԱ» հյուրանոց, Շահումյան 105
Մասնակիցներ` Սեռական և վերարտադրողական առողջության ծառայություն մատուցող մասնագետներ Հայաստանի տարբեր մարզերից

Դասընթացին մասնակցությունն անվճար է, ընտրված մասնակիցների համար կապահովվի նաև գիշերակաց, ճանապարհածախս և սննդի ծառայություններ։

 Հայտագրվելու համար խնդրում ենք մինչև դեկտեմբերի 15-ը լրացնել մասնակցության հայտը։ 

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ +374 77-043-042 կամ նամակ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։

Դասընթացն իրականացնվում է «Ներառական ապագա բոլորի համար» ծրագրի շրջանակներում։

Սույն ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի զարգացման աջակցության և Կվիննա Թիլ Կվիննա հիմնադրամի կողմից։ Հրապարակման բովանդակության համար պատասխանատու է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Շվեդիայի զարգացման աջակցության և Կվիննա հիմնադրամի տեսակետները։