Կարինե Գրիգորյանը Կվիննա Թիլ Կվիննա գործընկերների հետ

«Ագաթ» ՀԿ նախագահը մասնակցել է ԵԱՀԿ Մարդկային չափման հարցերով համաժողովին

Հոկտեմբերի 13-14-ին «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Կարինե Գրիգորյանը մասնակցել է ԵԱՀԿ Մարդկային չափման հարցերով համաժողովին Վարշավայում՝ որպես բանախոս «Անտեսանելի ձայներ. Կանանց, խաղաղության և անվտանգության օրակարգը հաշմանդամության տեսանկյունից» թեմայով զուգահեռ միջոցառմանը, որը կազմակերպել էր «Կվիննա թիլ Կվիննա» հիմնադրամը։
Իր ելույթում Կարինեն ընդգծեց, որ խաղաղաշինության և մարդասիրական ջանքերում հաշմանդամություն ունեցող կանայք շարունակում են մնալ անտեսված: Նա ներկայացրեց Արցախի տեղահանված հաշմանդամություն ունեցող կանանց պատմությունները՝ կոչ անելով մարդասիրական և վերականգնման ծրագրերը դարձնել ներառական՝ ապահովելով նրանց մասնակցությունը և կարիքների ճանաչումը սկզբից։
«Խաղաղությունը իրական չէ, եթե այն բացառում է նրանց, ովքեր առավել շատ են տուժել։ Քանի դեռ տեղահանված հաշմանդամություն ունեցող կանայք անտեսված են, խաղաղությունը մնում է անկատար»,- շեշտեց Կարինե Գրիգորյանը։
Համաժողովի ընթացքում Կարինեն նաև արդյունավետ հանդիպումներ ունեցավ ԵԱՀԿ գենդերային հարցերի ավագ խորհրդատու Լարա Սկարպիտտայի և գենդերային հարցերով խորհրդատու Էլմայա Բավչիչի հետ՝ քննարկելով, թե ինչպես կարելի է ամրապնդել հաշմանդամություն ունեցող կանանց ներառումը «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգում, ինչպես նաև ԵԱՀԿ-ի գենդերային հավասարության լայնածավալ աշխատանքներում։
Մենք hպարտ ենք, որ «Ագաթ»-ի ձայնը ներկայացված էր այս կարևոր միջազգային հարթակում՝ պաշտպանելով կանանց, խաղաղության և անվտանգության ներառական օրակարգը՝ առանց որևէ կնոջ բացառելու։