Լուսյա Ստեփանյանը 23 տարեկան է, ապրում է Շիրակի մարզի Քեթի գյուղում։ Ձեռքերի լարվածությունը (ատետոիդ շարժումներ) ի հայտ է եկել երկու տարեկանում եւ տարիներ շարունակ գրեթե բոլոր հարցերում կախվածություն է ունեցել մորից։ Այժմ Լուսյան լիարժեք անկախ է։
Սիրում է դժվարություններ հաղթահարել, ընտրել է սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետի մասնագիտությունը, չնայած այն հանգամանքին, որ ձեռքերի լարվածություն ունի և պետք է տեսախցիկն ու հեռախոսը ֆիքսել։
Հաջողությամբ ավարտվել է «Ագաթ» ՀԿ սոցիալական մեդիա մարքեթինգի դասընթացն ու գտել աշխատանք, արդեն մի քանի կազմակերպությունների սոցիալական ցանցերի էջեր է վարում՝ օգտագործելով խելամիտ հարմարեցումներ։
Այժմ էլ կազմակերպության մենթորությամբ նոր երիտասարդական ծրագիր ղեկավար է, որի ընթացքում Շիրակի մարզի 5 համայնքների 20 հանրային նշանակության շենքներն են գնահատելու և առաջարկություններ ներկայացնելու համայնքային իշխանություններին՝ մատչելի դարձնելու նպատակով։
https://www.facebook.com/reel/1007006037482201
Սույն ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի զարգացման աջակցության և The Kvinna till Kvinna Foundation հիմնադրամի կողմից։ Հոդվածի բովանդակության համար պատասխանատու է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Շվեդիայի զարգացման աջակցության և Kvinna հիմնադրամի տեսակետները։