Հյուրանոցային ծառայությունների մատուցման մրցույթ

Artur Harutyunyan

                                     Առաջադրանքի պայմաններ

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի նպատակն է՝ նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների խթանմանը և ապահովել նրանց մասնակցությունն ու հասանելիությունը ծառայություններին՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներին, որպես էկոհամակարգի հիմնական դերակատարներ հզորացնելու միջոցով:

Նպատակը

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակներում նախատեսում է պատվիրակել հյուրանոցային ծառայությունների, այդ թվում՝ հանդիպման սրահի, գիշերակացի համար սենյակների տրամադրման, սուրճի և ճաշի ընդմիջման մատուցման կազմակերպումը լրագրողների և բլոգերների համար հոկտեմբերի 12-ին և 13-ին դասընթացի անցկացման համար։

Պահանջվող աշխատանքի շրջանակը

Ծառայությունները պետք է ներառեն՝

  • Հանդիպման սրահ՝  մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար, որը նախատեսված են արդյունավետ հանդիպումների անցկացման համար։
  • Գիշերակացի համար սենյակներ՝ ներառյալ մատչելի սենյակներ  հաշմանդամություն ունեցող անձանց համար։
  • Սուրճի և ճաշի ընդմիջման մատուցման ծառայություններ՝ որակյալ սնունդ և ըմպելիքներ, որոնք նախատեսված են միջոցառման մասնակիցների համար։

Արդյունքներ

  • Մատչելի և հարմարավետ հանդիպման սրահի տրամադրում նախատեսված 35 անձի համար հոկտեմբերի 11-ից 13-ին։
  • Մատչելի և հարմարավետ հանդիպման 19 մեկտեղանի սենյակների տրամադրում հոկտեմբերի 11-12-ին։
  • Դասընթացի շրջանակներում կազմակերպված ՝  4 սուրճի և 2 ճաշի ընդմիջումները։

Անհրաժեշտ գործողություններ

Սրահի և սենյակների նախապատրաստում և տրամադրում

Սուրճի և ճաշի ընդմիջումների տրամադրում

Ծառայություն մատուցողի պարտականությունները

  • Ապահովել, որ հյուրանոցային սենյակներն ու հանդիպման սրահը լիովին համապատասխանում են մասնակիցների կարիքներին։
  • Կազմակերպել սուրճի և ճաշի ընդմիջումների կազմակերպումը՝ համապատասխան սննդային պահանջներին։

Պատվիրատուի պարտականությունները։

Պատվիրատուն պարտավորվում է տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և աջակցություն ծառայություն մատուցողին, ինչպես նաև ժամանակին կատարել վճարումները։

Անհրաժեշտ որակավորումներ և փորձառություն

  • Հյուրանոցները պետք է ունենան համապատասխան տարածք՝ հասանելի հաշմանդամություն ունեցող անձանց, նշված ծառայությունների մատուցման համար։
  • Հյուրանոցային պայմանները պետք է համապատասխանեն ԵՄ ֆինանսական կանոնակարգերին։

Պահանջվող փաստաթղթեր

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են  ուղարկել գնառաջարկ [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև հոկտեմբերի  2-ը։

Հավելված-1-Գնային-առաջարկի-ձևանմուշ

Դիմումի գնահատման սկզբունքներ 

Գնահատման հիմքում կլինի հյուրանոցային ծառայության որակի,  մատչելիության և առաջարկվող գնառաջարկի բալանսը։

Վճարում և ժամկետներ:

Ծառայության մատուցման սկիզբ։ Հոկտեմբերի 11, 2024

Վճարումը կիրականաց ծառայության մատուցումից հետո հաշիվ ապրանքագրի  հիման վրա։

Ծառայության մատուցման ավարտ։  Հոկտեմբերի 13, 2024: