Ծրագրի նպատակը
Նպաստել Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ խտրականության եւ բռնության վերացմանը՝ կանանց հզորացման, կանանց և աղջիկների իրավունքները պաշտպանող և բռնության ենթարկված անձանց ծառայություններ մատուցող կառույցների կարողությունների զարգացման միջոցով, որպեսզի ապահովեն որակյալ և մատչելի ծառայություններ բոլոր տեսակի հաշմանդամություն ունեցող կանանց համար:
Ծրագրի խնդիրները
- Նպաստել Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ խտրականության եւ բռնության վերացմանը
Կանանց հզորացմանը նպաստող, իրավունքները պաշտպանող եւ բռնության ենթարկված անձանց ծառայություններ մատուցող կառույցների կարողությունների զարգացում։ - ՀՀ Կառավարություն Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններ։
Ծրագրի թիրախ խմբերը
- 200 հաշմանդամություն ունեցող կանայք եւ աղջիկներ
- Հաշմանդամություն ունեցող կանանց ընտանիքի անդամներ ու համայնքներ
Գործողություններ
- Կազմակերպել դասընթացավարների դասընթաց` ուղղված Հայաստանի 10 մարզերում եւ Երեւանում բնակվող հաշմանդամություն ունեցող կանանց հզորացմանը։
- Կազմակերպել կարողությունների զարգմացման վերապատրաստումներ բռնության ենթակված անձանց ծառայություններ մատուցող այն կազմակերպությունների աշխատակիցների համար, որոնք գործում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներքո։
- Ստեղծել տեղեկատվական նյութեր տարբեր մատչելի ձեւաչափերով` հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի կանանց իրազեկությունը բռնության վերաբերյալ բարձրացնելու նպատակով։
- Անցկացնել համամաժողով «Հաշմանդամությունը եւ գենդերային ներառական զարգացումը» թեմայով եւ
այլն։
Արդյունքները
- Հաշմանդամություն ունեցող 200 կնոջ հզորացում
- Հաշմանդամություն ունեցող կանանց ընտանիքի անդամների ու համայնքների, հաշմանդամության վերաբերյալ վերաբերմունքի փոփոխություն։
Երկարաժամկետ արդյունք
Հաշմանդամություն ունեցող կանանց ու աղջիկներին մատուցվող ծառայությունների որակի բարելավում։
Ազգային Ժողովրդավարության ինստիտուտ «Հավասար իրավունքներ գործողության մեջ» հիմնադրամի (ERA Fund) ֆինանսավորմամբ դրամաշնորհային ծրագիր