ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ֆինանսավորմամբ «Ագաթ» ՀԿ-ն նախաձեռնել և իրականացրել է կանանց վերատադրողական առողջության թեմայով վեբինարների շարք՝ հանրապետության մի շարք լավագույն մասնագետների հետ համագործակցությամբ, հետևյալ թեմաներով՝
- Հասունացում, դաշտանային ցիկլ:
- Սեռական առողջություն, սեռական հարաբերություն:
- Ընտանիքի պլանավորում:
- Առողջության զննում և անպտղություն:
- Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների առկայությունը և պետական աջակցության ծրագրերը հաշմանդամություն ունեցող կանանց համար, որպեսզի վերջիններս կարողանան օգտվել դրանցից:
- Հղիություն, առողջ հղիության խորհուրդներ:
- Ծննդաբերություն և հետծննդաբերական խնամք:
- Երեխայի խնամք և ծնողավարություն:
Վեբինարները կարող եք դիտել այս հղումով։
Կանանց և աղջիկների վերարտադրողական առողջության վերաբերյալ վեբինարներն անցկացվեցին «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի կողմից՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ֆինանսավորմամբ։