Տևողություն՝ 01.08.2017-31.02.2018
Ծրագրի նպատակ
Խթանել հաշմանդամություն ունեցող անձանց ճանապարհորդությունը, ապահովել մատչելի ճամփորդական տեղեկատվություն և խորհուրդներ ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց, այլև ցանկացած անձի, ով ունի տեղաշարժման խնդիրներ և կարիք ունի մատչելի ճանապարհորդության:
Ծրագրի ենթանպատակները/խնդիրներն են
Խթանել ճանապարհորդությունը հաշմանդամություն ունեցող անձանց և մատչելության կարիք ունեցող անձանց շրջանում:
- Փոխել կարծրատիպերն ու խարանները հաշմանդամություն ունեցող անձանց ճանապարհորդական կարիքների և հնարավորությունների վերաբերյալ:
- Խթանել հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը կրթական և մասնագիտական փոխանակման ծրագրերին` տրամադրելով հատուկ տեղեկատվություն, խորհուրդներ ու մեթոդներ միջազգային փոխանակման ծրագրերի, աշխատանքային հնարավորությունների վերաբերյալ:
- Պատրաստել մատչելի զբոսաշրջային ուղեցույց գրքային և աուդիո տարբերակով, ուղեցույցները տարածել հաշմանդամահեն կազմակերպությունների (DPOs) և դրանց շահառուների, հաշմանդամություն ունեցող անձանց, օդանավակայանի անձնակազմի և Ճանապարհորդական գործակալների շրջանում:
- Նպաստել մատչելի Ճանապարհորդական ռեսուրսների և խորհուրդների տարածմանը «Ագաթ» ՀԿ-ի կայքէջի միջոցով:
Ծրագրի արդյունք
Ծրագրի շրջանակներում մշակվել և հրատարակվել է հաշմանդամություն ունեցող անձանց ճանապարհորդական իրավունքը խթանող ուղեցույց, օդանավակայանների և ճանապարհորդական գործակալությությունների աշխատակիցների համար և լսողության խնդիրներ ունեցող անձանց հետ շփվելու ժեստերի բառարան: Ուղեցույցը կունենա աուդիո տարբերակ, որից կկարողանան օգտվել տեսողության խնդիրներով անձինք: Նկարահանվելու է ֆիլմ Հայաստանում հաշմանդամություն ունեցող երիտասարդների հաջողված պատմություններ, ովքեր ճանապարհորդել են տարբեր երկրներ և այնուհետև փոխվել է նրանց կյանքը: Ֆիլմը ցուցադրվելու է Շիրակ հեռուստաընկերությամբ և հաշմանդամություն ունեցող երիտասարդների, օդանավակայանի և ճանապարհորդական գործակալությունների աշխատակիցների համար նախատեսված դասընթացների ժամանակ: «Ագաթ» ՀԿ-ի վեբ կայքում ստեղծվելու է հատուկ բաժին, որը կպարունակի հաշմանդամություն ունեցող անձանց ճանապարհորդական իրավունքը խթանող ռեսուրսներ:
Ֆինանսավորում` ԱՄՆ դեսպանատուն Հայաստանում: