Տևողությունը՝ 15․04-15․07․2017
Ծրագրի նպատակ
Նպաստել ներառականության և հավասար հնարավորությունների ստեղծմանը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև ստեղծել մատչելի ձևաչափով աուդիոգրքեր կույր և տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար: «Հրաշք բոլորի համար» ծրագրի միջոցով «Ագաթ» ՀԿ-ն անդրադարձել է տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ողջ Հայաստանում համապատասխան ձևաչափով գրականության սղությանը:
Ծրագրի արդյունք
Աուդիո տարբերակով պատրաստվել է երկու աուդիո գիրք՝ Րաֆֆու «Սամվել» վեպն ու Ղազարոս Աղայանի հեքիաթները: Աուդիոգրքերը բազմացվել են 200 օրինակով՝ Բրայլի գրատիպով: Դրանք բաժանվել են կույր և տեսողական խնդիրներ ունեցող անձանց, «Ագաթ» ՀԿ-ի շահառուներին, հաշմանդամահեն կազմակերպություններին, ներառական դպրոցներին, «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք»-ի անդամ կազմակերպություններին, «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիայի և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ կազմակերպություններին: Աուդիոգրքերը նաև տեղադրվել են «Ագաթ» ՀԿ-ի վեբկայքում և YouTube-ում, որոնցից կարող են օգտվել բոլորը:
Ծրագիրն իրականացվել է «Ագաթ» ՀԿ-ի Խաղաղության կորպուսի կամավոր Թոնգ Դոյի նախաձեռնությամբ և “Friends of Armenia” բարեգործական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: