Տևողությունը՝ 2015թ․
Ծրագրի նպատակներ
- Նպաստել Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց հզորացմանն ու գենդերային հավասարությանը` օգտագործելով Հայաստանի կողմից վավերացված մարդու իրավունքների միջազգային պարտավորությունները, առաջարկություններ անել` ներմուծելու գենդերային և հաշմանդամության տեսանկյուններ առկա ծրագրերում և օրենսդրական դաշտում:
- Ուսումնասիրել և գնահատել Հայաստանում գործող հասարակական ոլորտի կառույցների ծրագրերում հաշմանդամություն ունեցող կանանց ներգրավվածության աստիճանը:
Ծրագրի ընթացքում անցկացվել է առցանց հարցում ազգային մակարդակով միջազգային կազմակերպությունների, կանանց կազմակերպությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների համար աշխատող կազմակերպությունների և հաշմանդամահեն կազմակերպությունների շրջանում` պարզելու համար, թե որքանով են նրանց ծրագրերում ներգրավված հաշմանդամության և գենդերային խնդիրներ:
Հետազոտություններում ներգրավված են եղել ընդհանուր թվով 20 կազմակերպություն: Կազմակերպվել է երկօրյա վերապատրաստման դասընթաց-քննարկում Հայաստանում գործող հաշմանդամահեն կազմակերպությունների ներկայացուցրչների հետ` բարձրացնելու վերջիններիս իրազեկությունը Միջազգային մարդու իրավունքների պարտավորությունների (UPR-ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում, CEDAW-Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիա) և հաշմանդամության դաշտի հետ կապված առաջարկությունների վերաբերյալ:
Կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ հարցազրուցավարների համար, որպեսզի վերջիններիս ուսուցանվի ինչպես հարցազրույց վերցնել հաշմանդամություն ունեցող կանանցից: Հարցումներ են անցկացվել Հայաստանի 10 մարզերում և Երևանում` 150 տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող կանանց շրջանում (ֆիզիկական, լսողական, տեսողական, մտավոր և այլն):
Հետազոտական ծրագրի արդյունքները ամփոփվել են ուսումնասիրության երկու հիմնական ուղղություններով՝
- ՀՀ-ում գործող հասարակական կազմակերպությունների շրջանում իրականացված հետազոտություն:
- ՀՀ-ի բոլոր մարզերում և Երևանում բնակվող 18-65 տարեկան թվով 150 հաշմանդամություն ունեցող կանանց շրջանում իրականացված հարցումներ:
Ծրագրի արդյունք
Հետազոտության արդյունքում ստացված ելակետային տվյալների վերլուծության հիման վրա ձևակերպվել են ծրագրի հիմնական եզրակացություններն ու առաջարկությունները, մշակվել և կազմվել է հաշվետվություն, որտեղ զետեղված են վիճակագրական տվյալներ հաշմանդամություն ունեցող 18-65 տարեկան քաղաքաբնակ և գյուղաբնակ հաշմանդամություն ունեցող կանանց կրթության, զբաղվածության, ընտանեկան և ֆինանսական կարգավիճակի, հանրային ծառայությունների, տեղեկատվության հասանելիության, իրավունքների ոտնահարման, հաշմանդամության տեսակի, բռնության դրսևորումների և այլնի վերաբերյալ:
Ծրագիրը իրականացվել է Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանի ֆինանսական աջակցությամբ: