Տևողություն՝ 08-12.2015
Ծրագրի նպատակ
Նպաստել հաշմանդամություն ունեցող երիտասարդ կանանց առաջնորդության կարողությունների զարգացմանը և ստեղծել նոր մտահորիզոններ:
Կազմակերպվել է եռօրյա ինտերակտիվ դասընթաց` առաջնորդություն, կանանց առողջություն, սեռական կյանք, ներառական զարգացում և գործողությունների պլանի կազմում թեմաներով: Դասընթացը համալրվեց յոգայի, պարի և բոուլինգի ուսուցումներով և հաճելի ժամանցով: Մասնակիցներն էին 21 երիտասարդ հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկներ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից:
Ծրագրի արդյունք
Դասընթացի մասնակիցները մշակել են գործողությունների պլան, նրանցից յուրաքանչյուրը առանձին կամ համագործակցելով այլ մասնակիցների հետ նախաձեռնել և իրականացրել է որոշակի գործունեություն իր համայնքում:
Ֆինանսավորում` Մոբիլիթի Ինթերնեշնլ ԱՄՆ (MIUSA):