Տևողություն՝ 10.04.2014-10.06.2014
Ծրագրի նպատակ
Նպաստել հաշմանդամություն ունեցող կանանց վերարտադրողական առողջության մասին իրազեկության բարձրացմանը ապագա բուժաշխատողների և հաշմանդամություն ունեցող կանանց շրջանում:
Ծրագրի ընթացքում կազմակերպվել են հաշմանդամություն ունեցող կանանց հիմնախնդիրների, նրանց վերարտադրողաան առողջության և բուժզննման էթիկայի մասին դասընթացներ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների, բժշկական ուղղվածություն ունեցող ուսումնական հաստատությունների ուսանողների և դասախոսների համար:
Թիրախ խումբ
- Գյումրու Պետական Բժշկական քոլեջի մանկաբարձության և քույրության ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսական կազմը, մոտ 40 անձ:
- Գյումրի քաղաքի և Շիրակի 5 տարածաշրջաններից հաշմանդամություն ունեցող 15 կանայք և աղջիկներ:
Ծրագրի արդյունք
Խմբագրվել և տպագրվել է «Առողջ լինելու իմ իրավունքը» գրքույկը: Այնտեղ զետեղված են նյութեր, որոնք վերաբերում են բժիշկներին, բուժաշխատողներին, համայնքային իշխանություններին և ընդհանրապես ամբողջ հասարակությանը, ովքեր պետք է հոգատար խնամք ցուցաբերեն հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ:
Ծրագիրն իրականացվել է Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի կողմից: