Տևողություն՝ 01.10.2013թ. – 31.11.2014թ.
Ծրագրի նպատակ
Նպաստել հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների սեռական կյանքի և վերարտադրողական առողջության իրավունքների իրացմանը Հայաստանում:
Ծրագրի շրջանակներում կատարվել են հետևյալ գործողությունները`
- Տպագրվել է «Առողջ լինելու իմ իրավունքը» գրքի 400 օրինակ, որը թարգմանվել է «Հաշմանդամություն ունեցող կանանց համար առողջապահական գրքից», (հեղինակային իրավունքը տրամադրվել է «Ագաթ» ՀԿ-ին Հեսփերիան հիմնադրամի կողմից):
- Հայաստանի Հանրապետությունում գործող հաշմադամության հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպություններին տրվել են ենթադրամաշնորհներ, որոնց միջոցով ծրագիրը իրականացվել է նաև այլ մարզերում:
- Կազմակերպվել են դասընթացներ Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող կանանց, նրանց ընտանիքների անդամների և բուժաշխատողների համար:
- Կազմակերպվել է տեղեկատվական թոք շոու «Շանթ» հեռուստաընկերության «Մի վնասիր» հաղորդման շրջանակներում՝ ծրագրի թիրախ խումբ հանդիսացող անձանց մասնակցությամբ:
- Պատրասվել է հաշմանդամություն ունեցող կանանց սեռական կյանքի, վերարտադրողական առողջության և մայրության վերաբերյալ բլոգ` www.dha.agatengo.org:
Ծրագրի արդյունք
Ստեղծվել է «Առողջ լինելու իմ իրավունքը» առողջապահական ձեռնարկի գրքային և աուդիո տարբերակը՝ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար :
Նկարահանվել է «Երջանկություն առանց սահմանների» ֆիլմը` Հայաստանի տարբեր մարզերում բնակվող հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների իրական և հաջողված պատմությունների հիման վրա, ովքեր սիրել են և սիրվել, կազմել են իրենց ընտանիքները, հաջողությամբ դաստիարակում են իրենց երեխաներին: Ֆիլմը նպատակ ունի կոտրել հասարակության սխալ կարծրատիպերն ու նախապաշարմունքերը` հաշմանդամություն ունեցող կանանց դերի մասին` որպես կին և մայր:
Ծրագիրը ֆինանսավորվել է Նորվեգիայի Թագավորության Դեսպանատան կողմից: