Տևողություն՝ 2013 ապրիլ-հոկտեմբեր
Ծրագրի նպատակ
Ստեղծել նոր բազմակողմանի համագործակցություն թանգարանների, կրթական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների միջև` ուղղված նորարարական լուծումների և ոչ ֆորմալ կրթական մեթոդների միջոցով թանգարանային կյանքի ակտիվացմանը և հասարակության մեջ հանդուրժողականության բարձրացմանը արվեստի միջոցով:
Ծրագրի թիրախ խումբ
Գյումրու «Մհեր Մկրտչյան» թանգարանի ամբողջ աշխատակազմը, ովքեր անմիջական մասնակցություն ունեցան ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում, Գյումրի քաղաքի «Ֆոտոն» վարժարանի միջին և բարձր օղակի 30 աշակերտներ, «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն հասարակական կազմակերպության հաշմանդամություն ունեցող երիտասարդ շահառուները, ներառյալ խուլ և թույլ լսողություն ունեցող երիտասարդները:
Տարիքային խմբի ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ հենց այս տարիքում է դեռահասների մոտ ձևավորվում նախասիրություններ և ճաշակ: Ուստի անհրաժեշտ էր նրանց զինել իրական գիտելիքներով, որպեսզի հետագայում էլ կարողանան գնահատել արվեստը, տարբերեն իրականը կեղծից, ինչպես նաև խրախուսեն նրանց ակտիվ մասնակցությունը հասարակության մշակութային կյանքին:
Ծրագրի արդյունք
Բեմադրվեց Մհեր Մկրտչյանի ներկայացումներից մի մաս մունջ թատրոնի տեսքով՝ լսողական խնդիր ունեցող երիտասարդի կողմից: Պատրաստվեց «Հատընտիր հատվածներ» ֆիլմը, որում ընդգրկված էին Մհեր Մկրտչյանի դերակատարումներից հատվածներ:
Կազմակերպվեցին ինտերակտիվ սեմինար-քննարկումներ, ֆիլմերի դիտումներ և հանդիպումներ այն դերասանների հետ, ովքեր ծանոթ էին Մհեր Մկրտչյանի հետ:
Ծրագիրը ֆինանսավորվել է Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից: