Տևողություն՝2012 դեկտեմբեր -2013 փետրվար
Ծրագրի նպատակ
Նպաստել հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների սեռական և վերարտադրողական իրավունքների պաշտպանությանը:
Ծրագրի շրջանակներում «Ագաթ» ՀԿ-ն կազմակերպել է դասընթացներ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների կենսակերպի, կրթական մակարդակի, հասունացման, հիգիենայի, սեռական դաստիարակության, հղիության, ծննդաբերության և վերարտադրողական առողջության վերաբերյալ, որոնց մասնակցել են Շիրակի մարզի 5 տարածաշրջանների հաշմանդամություն ունեցող աղջիկներ և կանայք (ընդհանուր թվով 50 շահառուներ):
Ծրագրի արդյունք
«Ագաթ» ՀԿ-ի կողմից կազմվել և տպագրվել են «Ես ունեմ մայրանալու իրավունք» վերնագրով գրքույկներ, որոնք դասընթացների ընթացքում բաժանվել են ծրագրի բոլոր շահառուներին: Գրքույկում զետեղված նյութերը թարգմանվել են «Հաշմանդամություն ունեցող կանանց համար առողջապահական գրքից», որի հեղինակային իրավունքը տրամադրվել է «Ագաթ» ՀԿ-ին «Հեսփերիան» հիմնադրամի կողմից:
Ծրագիրը ֆինանսավորվել է Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի «Քաղաքացիական հասարակության նախաձեռնությունների հզորացում» ծրագրի շրջանակներում: