Տևողությունը՝ 2012-2013թթ
Ծրագրի նպատակն է խրախուսել հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների մասնակցությունը համայնքային նորոշումների կայացման գործընթացներին Շիրակի մարզի 5 տարածաշրջաններում` Արթիկ, Անի, Աշոցք, Ամասիա, Ախուրյան:
Ծրագրի խնդիրներն են՝
- զարգացնել հաշմանդամություն ունեցող երիտասարդ կանաց և աղջիկների կարողությունները օգտվելու համայնքային որոշումներ ընդունելու գործընթացում իրենց մասնակցության իրավունքից
- Շիրակի Մարզի գյուղական համայնքներում, փոխել պետական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող երիտասարդ կանանց նկատմամբ և խրախուսել նրանց ներգրավվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց իրենց քննարկումներին,
- ստեղծել ինտերակտիվ բլոգ , որը կլուսաբանի հաշմանդամություն ունեցող երիտասարդ կանանց մասնակցությունը համայնքային որոշումների կայացման գործընթացում:
Ծրագրի արդյունք
- Բարձրացվել է Շիրակի Մարզի 5 տարածաշրջանների և Գյումրի քաղաքի տեղական իշխանությունների իրազեկությունը ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների մասին կոնվենցիայի, ՀՀ գենդերային հավասարության ազգային քաղաքականության վերաբերյալ: Նրանք խրախուսվել են ներգրավել հաշմանդամություն ունեցող երիտասարդ կանանց համայնքային որոշումներ կայացնելու գործընթացին, քանի որ իրենք ավելի լավ կներկայացնեն իրենց կարիքներն ու խնդիրները:
- Շիրակի Մարզի 5 տարածաշրջանների հաշմանդամություն ունեցող երիտասարդ կանայք ձեռք են բերել գիտելիքներ տեղական և միջազգային օրենքների և քաղաքականությունների վերաբերյալ, որոնք վերաբերում են վերջիններիս իրավունքներին:
- Շիրակի Մարզի հաշմանդամություն ունեցող 20 կանայք ձեռք են բերել առաջնորդության և համակարգչային հմտություններ, նաև այլ գիտելիքներ ու կարողություններ, որոնցով կարող են իրենց շահերն ու իրավունքները պաշտպանել:
- Հաշմանդամություն ունեցող կանայք իրենց համայնքներում դարձել են վառ օրինակներ: Նրանք կարող են ներկայացնել և բարձրացնել համայնքի հաշմանդամություն ունեցող այլ կանանց խնդիրները որոշումների կայացման ընթացքում:
- Մասնակցությունը համայնքի որոշումների կայացման գործընթացին օգնում է բարելավել հաշմանդամություն ունեցող կանանց կենսական պայմանները և կարգավիճակը: Նրանք կարողանում են ներազդել տեղական իշխանությունների և քաղաքացիական հասարակությանը, որպեսզի վերջիններս ներառեն և բարձրացնեն իրենց իսկ կարիքները:
- Հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրներն ու իրավունքները կներկայացվեն և կներգրավվեն համայնքային պլանավորման գործընթացում:
- Կազմվել է Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող կանանց ամբողջական տվյալների բազա:
- Տեղական իշխանությունների և «Ագաթ» ՀԿ-ի միջև ստորագրվել են համագործակցության պայմանագրեր, ըստ որի ծրագրի մասնակից հաշմանդամություն ունեցող կանայք կարող են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ժողովներին:
- Ստեղծվել է ինտերակտիվ բլոգ ամեն տարածաշրջանի համար առանձին բաժնով, որտեղ տեղադրվել են լուսանկարներ և տեսանյութեր:
- Նկարահանվել է ծրագրի և հաջողված պատմությունների մասին պատմող ֆիլմ, որը ցուցադրվել է 3 անգամ «Ցայգ» հեռուստաընկերությամբ: Այն խթանում է հաշմանդամություն ունեցող կանանց մասին հասարակության կարծրատիպերի վերացմանը և վերաբերմունքի փոփոխությանը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանում ԱՄՆ Դեսպանատան Ժողովրդավարական Հանձնաժողովի ֆինանսավորմամբ: