Տևողությունը՝ 2011 հոկտեմբեր-դեկտեմբեր
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության օժանդակությամբ ստեղծվեց ամերիկյան և հայկական ժեստերի լեզվի էլեկտրոնային բառարան: Այն պատրաստվեց ինչպես DVD-սկավառակների, այնպես էլ գրքի տեսքով: Բառարանը նախատեսված է լսողության խնդիրներ ունեցող անձանց, նրանց հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների և շահագրգիռ հաստատությունների համար:Ինչպես էլեկտրոնային բառարանը, այնպես էլ գիրքը պարունակում են 250 /ընդհանուր թվով 500/ առաջնային հաղորդակցման համար անհրաժեշտ հայկական ժեստեր, որոնք ուղեկցվում են համարժեք ամերիկյան ժեստով, հայերեն և անգլերեն թարգմանություններով և համապատասխան պատկերներով, ներկայացված են նաև հայերեն և անգլերեն այբուբենները, թվերը` մինչև միլիոն: