Տևողությունը՝ 01․08․2023-01․01․2025
«Խոցելի խմբերի երիտասարդների թվային կարողունակությունների և կարիերայի կառավարման հմտությունների կատարելագործում Վրաստանում, Հայաստանում և Մոլդովայում» ծրագրի նպատակն է բարձրացնել խոցելի խմբերի երիտասարդների, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատունակությունն ու ձեռներեցությունը և աջակցել նրանց ակտիվ մասնակցությանը ժողովրդավարական կյանքում և աշխատաշուկաներում Վրաստանում, Մոլդովայում և Հայաստանում:
Ծրագրի խնդիրները, ենթանպատակները
- Ուժեղացնել առկա պետական և ՔՀԿ-ների կողմից տրամադրվող զբաղվածության աջակցության ծառայությունները՝ ներառելու թվային կարիերայի խորհրդատվություն։
- Բարձրացնել խոցելի խմբերի երիտասարդների, ներառյալ հաշմանդամություն ունեցող, կրթությունից, զբաղվածությունից և վերապատրաստումից դուրս մնացած երիտասարդների հետ աշխատող ՔՀԿ-ների տեխնիկական կարողությունները՝ երիտասարդների թվային կարողունակությունները կատարելագործելու նպատակով:
- Աջակցել երիտասարդների ակտիվ մասնակցությանը ժողովրդավարական և սոցիալ-տնտեսական կյանքին՝ թվայնացման հնարավորությունների և ռիսկերի, կիբեր ահաբեկման/բուլլինգի և ապատեղեկատվության հակազդման մասին իրազեկվածության բարձրացման միջոցով:
Թիրախային խմբեր
Տավուշի, Շիրակի, Լոռու մարզերի խոցելի խմբերի երիտասարդներ, ներառյալ հաշմանդամություն ունեցող, կրթությունից, զբաղվածությունից և վերապատրաստումից դուրս մնացած երիտասարդներ։
Ծրագրի դոնոր
Եվրոպական Միություն/ ԵՄ
Ծրագիրն իրականացնող կազմակերպություններ / Ծրագրի գործընկերներ
Չեխիայի Կարիտաս, Անկախ կյանքի կոալիցիա (Վրաստան), Ագաթ ՀԿ (Հայաստան), Միլենիում/Հազարամյակ (Մոլդովա)