Տևողություն՝ 2019թ․
Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի գերակայություն նախաձեռնության «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակներում տրամադրվող ենթադրամաշնորհով «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի կողմից իրականացնում է «Մարդու իրավունքների և արդարադատության մատչելիություն» ծրագիրը: «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է խթանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում՝ իրազեկության բարձրացման և ջատագովություն միջոցով:
Նախատեսվող գործողություններ
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկել մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի ներպետական օրենսդրության, ինչպես նաև միջազգային պարտավորությունների մասին: Իրազեկում կիրականացվի նաև փաստաբանների և իրավապաշտպանների շրջանում՝ հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատանքները ճիշտ կազմակերպելու նպատակով: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է համագործակցություն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ: Գրասենյակի աշխատակազմին կուսուցանվեն հաշմանդամություն ունեցող անձանց հետ հաղորդակցության համար անհրաժեշտ էթիկական նորմերը: Նրանց համար կհրապարակվեն հայկական ժեստերի լեզվի տեղեկատուներ, որոնք կընդգրկեն լսողության խնդիրներ ունեցող անձանց հետ շփման համար անհրաժեշտ բառերը և արտահայտությունները: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հինգ աշխատակից կսովորեն լսողության խնդիրներ ունեցող անձանց հետ հաղորդակցվելու համար անհրաժեշտ ժեստեր: Նախատեսվում է նաև երկօրյա իրազեկության դասընթաց՝ հաշմանդամություն ունեցող 25 անձանց համար: