Տևողությունը՝ 19.02.2022 -31.03.2023
Ծրագրի նպատակն է ԶԼՄ ներկայացուցիչների, լրագրողների և լրագրության բաժնի ուսանողների իրազեկության բարձրացումը`հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների իրավունքների վերաբերյալ։
Ծրագրի հիմնական գործողություններն են
- Կարողությունների զարգացում և տեղեկատվական նյութերի պատրաստում` ԶԼՄ-ների կողմից հաշմանդամություն ունեցող
կանանց և աղջիկների մասին դրական ներկայացման և գենդերազգայուն լուսաբանման վերաբերյալ: - Դասընթացներ` Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերի թվով 60 ԶԼՄ ներկայացուցիչների, լրագրողների, լրագրության բաժնի ուսանողների համար:
- «Գենդեր և հաշմանդամություն» թեմայով եռօրյա աշխատաժողով Գյումրիում` Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի հաշմանդամություն ունեցող 30 կանանց և աղջիկների համար:
- 10 հեռուստահաղորդումներ` հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի կանանց և աղջիկների մասնակցությամբ:
- Երկլեզու գրքույկ` Հայաստանի տարբեր մարզերից հաշմանդամություն ունեցող 7 կանանց և աղջիկների հաջողված պատմությունների մասին:
- Ծրագրի ձեռքբերումներն ամփոփող ֆիլմ
Ծրագրի արդյունքներն են՝
- Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, լրագրողները և լրագրության բաժնի ուսանողներն ունեն հզոր կարողություններ՝ ճշգրիտ լեզվով և հարգալից կերպով ներկայացնելու հաշմանդամություն ունեցող կանանց և
աղջիկներին: - Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի կանայք և աղջիկներն ունեն համապատասխան գիտելիքներ և հմտություններ` ջատագովելու իրենց իրավունքները:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում։