Տևողությունը՝ Մայիսի 1, 2023 – Մարտի 15, 2024
Ծրագրի նպատակն է զարգացնել հաշմանդամություն ունեցող առաջնորդների կարողությունները, ապահովել անկախ կյանքի սկզբունքների կիրառումը և դրանով իսկ խթանել հաշմանդամություն ունեցող անձանց ազատությունն ու լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:
Ծրագիրն իրականացվում է երեք առաջատար հաշմանդամահեն կազմակերպությունների՝ Մոբիլիթի ինթերնեյշնլ ԱՄՆ (MIUSA), «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն և «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀԿ-ների կողմից: