Տևողությունը 01․01․2022-30․06․2025
«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» ծրագրի նպատակն է բարելավել հայաստանյան ՔՀԿ-ների դիմակայունությունը, հաշվետվողականությունը և նորարարության կարողությունները:
Ծրագրի թիրախային խումբը․ ՔՀԿ-ներ, նախաձեռնող խմբեր, մեդիա կազմակերպություններ, արժեքներ կիսող քաղաքացիներ՝ ներգրավված համայնքի կյանքում, կրթական ծառայություն մատուցող կառույցներ և այլ դերակատարներ։
Ծրագրի գործընկեր կազմակերպություններն են՝ ՆԵՖ Բելգիան, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ն, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն և «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման
Ծրագրի շրջանակներում կտրամադրվի շուրջ 700,000 եվրո ենթադրամաշնորհներ ավելի քան 110 ՔՀԿ-ների, քաղաքացիական խմբերի և մեդիա կազմակերպությունների՝ համայնքային նախաձեռնությունների իրականացման համար, արձագանքելու արտակարգ իրավիճակներին՝ հասցեագրելով խոցելի բնակչության կարիքները, օգտվելու կազմակերպական մոդելի նորարարությունից (բարելավելու ՔՀԿ-ների գործունեությունը և ծառայությունները՝ ուղղված խոցելի խմբերին աջակցելուն), խթանելու ցանցերը և գործընկերությունը համատեղ գործողությունների միջոցով, իրականացնել մեդիագրագիտության գործողություններ:
Ակնկալվող արդյունքներ
ՔՀԿ-ները զարգացնում են իրենց կազմակերպական կարողությունները ներքին կառավարման, հաշվետվողականության, թափանցիկության, կայունության և կապերի/ցանցերի շուրջ:
Կառուցվում և ընդլայնվում են մեխանիզմներ, որոնք ՔՀԿ-ներին հնարավորություն են տալիս ներգրավել ընդհանուր արժեքներ կիսող քաղաքացիներին՝ որակյալ ծառայություններ մատուցելով խոցելի խմբերին:
Խորացված համագործակցություն ՔՀԿ-ների և տարբեր շահագրգիռ կողմերի միջև:
***
«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագիրը համաֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում է ՆԵՖ Բելգիան՝ գործընկերությամբ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման
Սույն կայքը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում ՆԵՖ Բելգիա կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: