Դասընթացավարի ընտրության հայտարարություն

Artur Harutyunyan

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն «Հզորացրու՛ կնոջը. կոտրելով արգելքները վերջ տանք բռնությանը» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է դասընթացավարների ընտրություն, ովքեր կհամագործակցեն կազմակերպության հետ՝ Գյումրիում կայանալիք հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների զորեղացման երկօրյա աշխատաժողովի ընթացքում։

Աշխատաժողովի մանրամասները՝
Ամսաթվերը: Սեպտեմբերի 28-29
Վայրը: Բեռլին Արտ հյուրանոց, Գյումրի, Հայաստան
Աշխատաժողովի նպատակը՝
Այս աշխատաժողովի նպատակն է կրթել և հզորացնել հաշմանդամություն ունեցող կանանց՝ անդրադառնալով հաշմանդամության և գենդերային հիմքով բռնության հետ կապված կարևոր խնդիրների:
Աշխատաժողովի հիմնական թեմաները՝

  • Բռնության դրսևորումների ճանաչում: Սովորել ճանաչել բռնության տարբեր տեսակները և հասկանալ նախազգուշական նշանները։
  • Իրավունքների ընկալում: Իրավական գիտելիքներ ստանալու հնարավորություն բռնությունից և խտրականությունից պաշտպանության վերաբերյալ։
  • Ինքնապաշտպանության խորհուրդներ: Հատուկ տեխնիկաներ և անվտանգության խորհուրդներ՝ նախատեսված հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների համար։
  • Բողոքարկման ընթացակարգեր: Օգնություն բռնության և չարաշահման դեպքերի բողոքարկման գործընթացում։
  • Աջակցման ծառայությունների հասանելիություն: Տեղեկատվություն աջակցման ծառայությունների վերաբերյալ՝ ներառյալ իրավական աջակցությունը, խորհրդատվությունը և ապաստանները։

Դասընթացավարի պահանջվող որակավորումները՝

  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում (օրինակ՝ սոցիալական աշխատանք, իրավագիտություն, մարդու իրավունքներ, հոգեբանություն կամ հարակից ոլորտներ),
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ կանանց իրավունքների պաշտպանության ևգենդերային հիմքով բռնության հետ կապված թեմաների ուսուցման ոլորտում,
  • Խորացված գիտելիքներ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և նրանց հանդեպ կիրառվող խտրականության ձևերի վերաբերյալ,
  • Գործնական փորձ իրավական աջակցության և բողոքարկման ընթացակարգերի հարցերում,
  • Մեթոդների և գործիքների արդյունավետ կիրառման կարողություն ուսուցման գործընթացում,
  • Դասընթացի անցկացման և թիմային աշխատանքի փորձ։

Աշխատանքի հիմնական պարտականությունները՝

  • Աշխատաժողովի համապատասխան դասընթացի մոդուլի և հարակից նյութերի մշակում և տրամադրում,
  • Ներառական կրթության, զորեղացման ծրագրերի, կամ գենդերային հավասարության ոլորտում դասընթացներ վարելու փորձ,
  • Թիմում աշխատելու և համագործակցելու հմտություն,
  • Նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում ծրագրի նպատակներին
    հասնելու համար:

Դիմումների ներկայացման կարգը՝

Հետաքրքրված դասընթացավարները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը [email protected]
էլեկտրոնային հասցեով՝ նպատակի դաշտում գրելով «Զորեղացման երկօրյա աշխատաժողովի դասընթացավար»։

Դիմումների վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 6-ը, ժամը 18։00-ն։
Հարցերի դեպքում կարող եք դիմել՝ 077-043-042 հեռախոսահամարով։

«Հզորացրու՛ կնոջը. կոտրելով արգելքները վերջ տանք բռնությանը» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքներիպաշտպանության կենտրոն ՀԿ-ի կողմից «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: