Տևողությունը՝ 01.07.2024 – 31.01.2025
«Հզորացրու՛ կնոջը. կոտրելով արգելքները վերջ տանք բռնությանը» ենթադրամաշնորհային ծրագրի նպատակն է
նպաստել Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ խտրականության և բռնության
վերացմանը՝ հզորացնելով վերջիններիս և զարգացնելով կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող
կազմակերպությունների և բռնության ենթարկված անձանց ծառայություններ մատուցողների
կարողությունները՝հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի կանանց և աղջիկներին որակյալ ու մատչելի
ծառայություններ ապահովելու համար։
Ծրագրի թիրախային խումբը հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկներ,, առողջապահական և
սոցիալական ծառայություններ մատուցողներ։
Ծրագրի գործողություններն են․
Գործողություն 1.1 Գյումրիում կազմակերպել երկօրյա կարողությունների զարգացման աշխատաժողով
գենդերային բռնության և խտրականության վերաբերյալ Հայաստանի տարբեր մարզերի 25 հաշմանդամություն
ունեցող կանանց և աղջիկների համար։
Գործողություն 1.2 Կազմակերպել 8 առցանց վեբինար կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց
իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ևաջակցության կենտրոնների
ներկայացուցիչների համար։
Գործունեություն 1.3 Մենթորություն իրականացնել աշխատաժողովի 25 մասնակիցների համար, ովքեր իրենց
համայնքներում կիրականացնեն փոխօգնության հանդիպումներ հաշմանդամություն ունեցող 5 կանանց և
աղջիկների համար։ (Փոխօգնություն 125 հաշմանդամություն ունեցող կանանց համար):
Գործողություն 1.4 Գրել 6 պատմություն գենդերային հիմքով բռնություն վերապրած հաշմանդամություն
ունեցող կանանց մասին: Կազմակերպել հանրային իրազեկման արշավ սոցիալական մեդիա հարթակներում՝
կոտրելու կարծրատիպերը։
Գործողություն 2.1 Կազմակերպել մեկօրյա դասընթաց Երևանի և Հայաստանի տարբեր մարզերի
30ծառայություններ մատուցողների համար՝ հաշմանդամություն ունեցող կանանց հետ հաղորդակցության և
ներառական ծառայությունների մատուցման վերաբերյալ։
Գործողություն 2.2 Մշակել ուղեցույցներ շահագրգիռ կողմերի և ծառայություններ մատուցողների համար՝
բարձրացնելու նրանց հմտությունները բռնության ենթարկված հաշմանդամություն ունեցող կանանց զգայուն և
ներառական ծառայություններ մատուցելու հարցում:
Ծրագրի ակնկալվող արդյունքներն են.
1. Հաշմանդամություն ունեցող կանայք կարող են ճանաչել բռնությունն ու խտրականությունը, բարձրաձայնել և
աջակցություն փնտրել։
2. Շահագրգիռ կողմերը կարող են ապահովել զգայուն և ներառական ծառայություններ բռնության ենթարկված
հաշմանդամություն ունեցող կանանց համար:
***
«Հզորացրու՛ կնոջը. կոտրելով արգելքները վերջ տանք բռնությանը» ենթադրամաշնորհային ծրագիրն
իրականացվում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի
կողմից «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն
իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի,
«Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման
հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է
Եվրոպական միության կողմից։