Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակներում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն կազմակերպում է երկօրյա արտագնա դասընթաց ԶԼՄ ներկայացուցիչների և բլոգերների համար` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և մատչելի բովանդակությամբ նյութերի ստեղծման վերաբերյալ։
Երկօրյա դասընթացը նախատեսվում է անցկացնել հոկտեմբեր ամսին։
Դասընթացի ավարտից հետո մասնակիցները հանձն են առնում պատրաստել տարբեր ձևաչափերով նյութեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին, որոնք լայնորեն կտարածվեն տարբեր հարթակներում և կգնահատվեն ոլորտային անկախ փորձագետներից կազմված ժյուրիի կողմից։
Գործողության ավարտին կկազմակերպվի ամփոփիչ միջոցառում, որտեղ մրցույթի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն խրախուսական մրցանակներով, իսկ լավագույնները` հատուկ մրցանակներով։
Մասնակցության տեղերը սահմանափակ են։
Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել այս մասնակցության հայտը մինչև սեպտեմբերի 5-ը, ժամը 18։00-ն։
Ծրագրի նպատակն է՝ նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների խթանմանը և ապահովել նրանց մասնակցությունն ու հասանելիությունը ծառայություններին՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներին, որպես էկոհամակարգի հիմնական դերակատարներ հզորացնելու միջոցով։
«Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստան, Լիարժեք կյանք, «Ագաթ» հասարակական կազմակերպությունների և ՍՈՐՍ հիմնադրամի կողմից։