Տևողությունը՝ 01.04-01․11․20010
Ծրագրի գործողությունները
- Բարձրացնել Շիրակի մարզում հասարակության իրազեկությունը հաշմանդամների ՄԱԿ-ի կոնվենցիայի վերաբերյալ:
- Իրականացնել լիդերության, անգլերենի, ժեստերի լեզվի, վարսահարդարության, համակարգչային օպերատորության, սեղանի ձևավորման, տորթերի և թխվածքների պատրաստման, ձեռագործության և ուլունքագործության, դիմահարդարման, լողի, այգեգործության, ընդհանուր զարգացման, ուղղագրության և ուղղախոսության դասընթացներ։
- Կազմակերպել կլոր սեղաններ Շիրակի մարզի հինգ կենտրոններում (Անի, Ախուրյան, Արթիկ,Աշոցք, Ամասիա)` գյուղապետարանների, խնամքի կենտրոնների, հաշմանդամություն ունեցող անձանց և համայնքի մասնակցությամբ:
- Կազմակերպել տարբեր մշակութային միջոցառումներ, ազգային տոներին նվիրված միջոցառումներ, ֆիլմերի ցուցադրում, էքսկուրսիաներ դեպի Հայաստանի պատմամշակութային վայրեր:
Այս ծրագրի շահառուներն են վերոնշյալ տարածաշրջանների և Գյումրու թվով 40 հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները:
Ծրագիրը ֆինանսավորվում է «Բաց Հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի» կողմից: