Դեղագետ Անուշը կյանքում տարբեր աշխատանքներ կատարելուց հետո թվում էր թե հստակ գտել է իր ուղին՝ սպասարկման ոլորտն է, բայց նորությունների և կրթության սիրահարը չէր կարող կանգ առնել։
Այն ինչ հասարակության համար թերություն է, իր համար առավելություն է։ Ֆիզիկական խնդիրը ոչ թե խոչընդոտ, այլ ավելի ուշադիր և մանրակրկիտ աշխատելու պատճառ է դարձել։ Խոհարարություն, այժմ էլ ձեռագործություն, երկուսն էլ արագություն, կենտրոնացվածություն և ճաշակ են պահաջում։
Մոտ երկու ամիս է «Ագաթում» հաճախում է ձեռագործության դասերի և արդյունքներն արդեն տեսանելի են։
Անուշը գործում է տուփեր, որտեղ կարող են տեղավորվել մանկական հագուստից մինչև խնամքի պարագաներ։
Սենյակն ու տունը հարմարավետ ու դասավորված դարձնող իրերն արդեն հասցրել են գտնել իրենց հասցեատերերին։ Մի քանիսն արդեն վաճառաել է և պատրաստվում է նոր,սիրելի հոբբին վերածել աշխատանքի։
Սույն ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի զարգացման աջակցության և The Kvinna till Kvinna Foundation հիմնադրամի կողմից։ Հոդվածի բովանդակության համար պատասխանատու է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Շվեդիայի զարգացման աջակցության և Kvinna հիմնադրամի տեսակետները։