Դասընթացավարի ընտրության հայտարարություն

Artur Harutyunyan

Թվային հմտությունների և կարողունակությունների բարձրացմանն ուղղված առցանց դասընթացների անցկացում՝ ըստ մշակված մոդուլի

Կապալառու` «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների   պաշտպանության կենտրոն ՀԿ

Դոնոր`  Եվրոպական Միություն

Պայմաններ`

Մեկնարկի ամսաթիվ՝         10 մայիսի 2024 թ

Ավարտի ամսաթիվ՝             31 մայիսի 2024 թ

Գտնվելու վայրը՝               Հայաստան (հեռավար)

Արդյունք՝ 7 օր (42 ժամ) տևողությամբ առցանց դասընթացավարների դասընթաց

1.   Տեղեկություններ կազմակերպության մասին

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության  կենտրոն հասարակական կազմակերպություն

  1. Տեղեկություններ ծրագրի մասին.

«Խոցելի խմբերի երիտասարդների թվային կարողունակությունների և կարիերայի կառավարման հմտությունների կատարելագործում» ծրագիրը ԵՄ կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որի նպատակն է բարձրացնել խոցելի խմբերի երիտասարդների, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատունակությունն ու ձեռներեցությունը և աջակցել նրանց ակտիվ մասնակցությանը ժողովրդավարական կյանքում և աշխատաշուկաներում՝ Վրաստանում, Մոլդովայում և Հայաստանում:

Ծրագիրը միտված է երեք հիմնական ուղղությունների, մասնավորապես.

  1. Ուժեղացնել առկա պետական և ՔՀԿ-ների կողմից տրամադրվող զբաղվածության աջակցության ծառայությունները՝ ներառելու թվային կարիերայի խորհրդատվություն։
  2. Բարձրացնել խոցելի խմբերի երիտասարդների, ներառյալ հաշմանդամություն ունեցող, կրթությունից, զբաղվածությունից և վերապատրաստումից դուրս մնացած երիտասարդների հետ աշխատող ՔՀԿ-ների տեխնիկական կարողությունները՝ երիտասարդների թվային կարողունակությունները կատարելագործելու նպատակով:
  3. Աջակցել երիտասարդների ակտիվ մասնակցությանը ժողովրդավարական և սոցիալ-տնտեսական կյանքին՝ թվայնացման հնարավորությունների և ռիսկերի, կիբեր ահաբեկման/բուլլինգի և ապատեղեկատվության հակազդման մասին իրազեկվածության բարձրացման միջոցով։
  1. Դասընթացի նպատակը
  2. Ամրապնդել Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների թվային գիտելիքները, հմտությունները և կարողունակությունները,
  3. Ներդնել ծրագրի շրջանակներում մշակված ուսումնական նյութերը,
  4. Բարելավել երիտասարդների թվային հմտություններն` թվային կարողունակությամբ հզորացած քաղաքացիական հասարակության միջոցով։

Դասընթացից հետո մասնակիցները պետք է կարողանան բարելավել խոցելի խմբերի երիտասարդների (ներառյալ հաշմանդամություն ունեցող, կրթությունից, զբաղվածությունից և վերապատրաստումից դուրս մնացած երիտասարդների) թվային հմտությունները և գործնականում կիրառել ծրագրի շրջանակներում մշակված կրթական մոդուլը:

  1. Թիրախային խումբ
  • Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում հաշմանդամություն ունեցող անձինք
  • Երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Շահառուներ

Երիտասարդներ` ներառյալ հաշմանդամություն ունեցող, կրթությունից, զբաղվածությունից և վերապատրաստումից դուրս մնացած երիտասարդներ

  1. Փորձագետի կողմից մատուցվող ծառայություններ
  2. Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների համար 7-օրյա (42-ժամյա) վերապատրաստման դասընթացի անցկացում։
  3. Դասընթացների նախնական և վերջնական գնահատումների թեստերի կազմում և լրացված թեստերի վերլուծություն։
  4. Դասընթացի արդյունքների փաստաթղթավորում և պահանջվող ձևով (հայերենով և անգլերենով) զեկույցի ներկայացում՝

ա. Դասավանդման գործընթացի ամփոփ ակնարկ

բ. Մասնակիցների գիտելիքների գնահատման արդյունքների վերլուծություն (դասընթացի նախնական և եզրափակիչ գնահատում):

գ․ Եզրակացություններ և առաջարկություններ։

4․ Դասընթացի  մասնակցության  թերթիկի հավաքում (լրացված հայերենով և անգլերեն թարգմանությամբ) և ընդհանուր դասընթացի գնահատման հարցաթերթիկներ (լրացված հայերենով և անգլերեն թարգմանությամբ)։

Նշում

  • Դասընթացն անցակցնելու համար փորձագետին կտրամադրվի առցանց հարթակ։
  • Դասընթացների ժամանակացույցը կարող է փոփոխվել՝ կախված մասնակիցների հասանելիությունից:
  • 7-օրյա (42-ժամյա) դասընթացները մասնակիցների հետ պայմանավորվածությամբ կարող են բաժանվել օրերի:

6․ Ընտրության չափորոշիչներ

Մրցույթին կարող են մասնակցել համապատասխան փորձ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր կարող են վերապատրաստման ծառայություններ մատուցել և բավարարել հետևյալ չափորոշիչները.

  • Թվայնացման համատեքստի, միտումների և մարտահրավերների իմացություն, որը պետք է հաստատվի ներկայացված անձի/անձանց ռեզյումեներով,
  • Թվային վերափոխման և թվային ծրագրերի ուղղությամբ վերապատրաստման ծրագրերի ստեղծման և անցկացման առնվազն 3 տարվա ապացուցված փորձ,
  • Նախապատվությունը կտրվի այն դիմորդներին, ովքեր ունեն խոցելի խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող և կրթությունից, զբաղվածությունից և վերապատրաստումից դուրս մնացած երիտասարդների հետ աշխատելու փորձ:

Ժամանակացույց:  10 մայիսի -31 մայիսի, 2024 (4 շաբաթ)

Նպատակներ/շաբաթներ 1 2 3 4
Պայմանագրի պատրաստում և կատարում *
Առաջին հանդիպումը խմբի հետ *
Պլանի կազմում և դասընթացների ժամկետների համաձայնեցում *
Դասընթացների անցկացում * * *

Այլ պահանջներ

Մասնագիտական վարքագծի և էթիկայի կանոններ.

  • Ազնվություն. աշխատող կազմակերպությունը/անձը պետք է տրամադրի անկախ, ազդեցությունից զերծ, անաչառ, հավասարակշռված կարծիքներ և առաջարկություններ,
  • Օբյեկտիվություն. կազմակերպությունը/անձը պետք է արդարացիորեն հաշվի առնի ծրագրի արժեքը, առաջադրանքները, սահմանափակումները, արդյունքները, արտաքին գործոնները գնահատման գործընթացում և կատարի ստացված տվյալների ճիշտ, անաչառ մեկնաբանություն,
  • Շահերի բախում. աշխատող կազմակերպությունը/անձը պարտավոր է հայտարարել ցանկացած տեսակի շահերի բախման մասին, որը կարող է առաջանալ հաճախորդի կամ գործընկեր կազմակերպության հետ ֆինանսական կամ այլ տեսակի կապից: Նմանատիպ հանգամանքներն ու կապերը ինքնաբերաբար չեն խոչընդոտում շահագրգիռ կողմին մասնակցելու հայտի/մրցույթի և պայմանագրերի կնքման գործընթացին: Նման տեղեկատվության թերի տրամադրումը/հայտարարությունը կարող է հանգեցնել հայտատուի որակազրկմանը մրցույթից և հետագայում Կարիտաս Չեխիայի կողմից պայմանագրի խզմանը։
  • Գաղտնիություն. աշխատող կազմակերպությունը/անձը պետք է պաշտպանի մասնագիտական ​​գաղտնիքը և պատվիրատուի կողմից ծրագրի շրջանակներում տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը և տարածի այդ տեղեկատվությունը միայն գնահատման նպատակով՝ պատվիրատուի հետ համաձայնեցված:
  • Հարաբերություններ շահառուների հետ. աշխատող կազմակերպությունը/անձը պետք է հարգի ծրագրի շահառուներին.
  • Հաշվետվողականություն. աշխատող կազմակերպությունը/անձը հաշվետու է ուղղակիորեն պատվիրատու կազմակերպության ծրագրի ղեկավարին: Նա պարտավոր է ժամանակին ու որակով կատարել պայմանագրով նախատեսված խնդիրները։ Աշխատանքային պլանում և ժամկետներում էական փոփոխությունները պետք է նախապես համաձայնեցվեն պատվիրատուի հետ:

Չափորոշիչներին համապատասխանող անձինք կարող են CV կամ պորտֆոլիո(իրավաբանական անձանց դեպքում) ուղարկել ստորև նշված էլ․հասցեին մինչև  ապրիլի 30-ը։

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով, կամ հետևյալ հեռախոսահամարով (+374) 77-043-042։