Կարիերայի խորհրդատուների համար թվային մասնագիտությունների վերաբերյալ առցանց դասընթացի ծրագիր մշակելու և դասընթացն անցկացնելու համար
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը հայտարարում է փորձագետի ընտրություն կարիերայի խորհրդատուների համար թվային մասնագիտությունների վերաբերյալ առցանց դասընթացի ծրագիր մշակելու և դասընթացն անցկացնելու համար` ըստ կարիերայի խորհրդատվության ուղեցույցի, որը կտրամադրվի փորձագետին։
Դոնոր՝ Եվրոպական միություն
Հայտերն ընդունման վերջնաժամկետ՝ 2024 թվականի ապրիլի 15
Ծառայության մեկնարկի ամսաթիվ՝ 2024 թվականի մայիսի 1
Ծառայության ավարտի ամսաթիվ՝ 2024 թվականի մայիսի 20
Վայր՝ Հայաստան (հեռավար)
Վճարման պայմանները
Վճարումը կկատարվի երկու փուլով: Գումարի 50%-ը կվճարվի նախապես՝ դասընթացի ծրագիրը մշակելուց հետո։ Իսկ մնացած 50%-ի վճարումը` առցանց դասընթացները անցկացնելուց, վերջնական հաշվետվությունը տրամադրելուց, և ծրագրի ղեկավարի կողմից դրա հաստատումից հետո:
Վերջնական արդյունք
Եռօրյա (18-ժամյա) առցանց դասընթացի ծրագիր և անցկացված առցանց դասընթացներ։
Տեղեկություններ ծրագրի մասին
«Խոցելի խմբերի երիտասարդների թվային կարողունակությունների և կարիերայի կառավարման հմտությունների կատարելագործում» ծրագիրը ԵՄ կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որի նպատակն է բարձրացնել խոցելի խմբերի երիտասարդների, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատունակությունն ու ձեռներեցությունը և աջակցել նրանց ակտիվ մասնակցությանը ժողովրդավարական կյանքում և աշխատաշուկաներում Վրաստանում, Մոլդովայում և Հայաստանում:
Վերոնշյալը ձեռք կբերվի թվային մասնագիտությունների խորհրդատվական ծառայությունների ամրապնդման, խոցելի խմբերի երիտասարդների թվային և ձեռներեցության կարողունակությունների կատարելագործման միջոցով:
Ծրագիրն միտված է երեք հիմնական ուղղությունների, մասնավորապես.
- Ուժեղացնել առկա պետական և ՔՀԿ-ների կողմից տրամադրվող զբաղվածության աջակցության ծառայությունները՝ ներառելու թվային կարիերայի խորհրդատվություն։
- Բարձրացնել խոցելի խմբերի երիտասարդների, ներառյալ հաշմանդամություն ունեցող, կրթությունից, զբաղվածությունից և վերապատրաստումից դուրս մնացած երիտասարդների հետ աշխատող ՔՀԿ-ների տեխնիկական կարողությունները՝ երիտասարդների թվային կարողունակությունները կատարելագործելու նպատակով:
- Աջակցել երիտասարդների ակտիվ մասնակցությանը ժողովրդավարական և սոցիալ-տնտեսական կյանքին՝ թվայնացման հնարավորությունների և ռիսկերի, կիբեր ահաբեկման/բուլլինգի և ապատեղեկատվության հակազդման մասին իրազեկվածության բարձրացման միջոցով։
Դասընթացի նպատակը
- Դասընթացիի նպատակն է ամրապնդել աշխատանքի տեղավորման գործակալություններում և հասարակական կազմակերպություններում աշխատող կարիերայի խորհրդատուների գիտելիքներն ու հմտությունները թվային մասնագիտությունների ուղղությամբ` Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում։
- Թվային մասնագիտությունների ուղղությամբ խորհրդատուների հմտությունների կատարելագործում,
- Ծրագրի շրջանակներում մշակված ուսումնական նյութերի ներդրում,
- Մասնակիցների միջև ցանցային կապի և համագործակցության ամրապնդման նպատակով քննարկումների համակարգում։
Դասընթացից հետո մասնակիցները պետք է կարողանան արդյունավետ կարիերայի խորհրդատվական ծառայություններ մատուցել խոցելի խմբերի երիտասարդներին (ներառյալ հաշմանդամություն ունեցող, կրթությունից, զբաղվածությունից և վերապատրաստումից դուրս մնացած երիտասարդներին) թվային մասնագիտության ուղղությամբ և գործնականորեն կիրառել ծրագրի շրջանակներում մշակված ուսումնական նյութերը:
Թիրախ խմբեր և շահառուներ
1) Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ներառյալ երիտասարդական կազմակերպությունների)խորհրդատուներ/ներկայացուցիչներ՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող անձինք
2) Զբաղվածության գործակալությունների խորհրդատուներ
Շահառուներ
Երիտասարդներ` ներառյալ հաշմանդամություն ունեցող, կրթությունից, զբաղվածությունից և վերապատրաստումից դուրս մնացած երիտասարդներ
Փորձագետի կողմից մատուցված ծառայության արդյունքներ
1) Եռօրյա (18-ժամյա) առցանց դասընթացի ծրագրի մշակում: Ծրագրի շրջանակներում թվային մասնագիտությունների ոլորտին առնչվող աշխատանքը ներառում է դասընթացի մոդուլը, օրակարգը, նախնական և վերջնական գնահատումները, սահիկաշար և այլ համապատասխան նյութեր՝ ըստ կարիերայի խորհրդատուների համար մշակված ուղեցույցի և ձեռնարկի: Ծրագիրը և սեմինարները պետք է հարմարեցվեն թիրախային խմբին: Փորձագետը պետք է դասընթացի ծրագիրը մշակի` ներառելով ուղեցույցում արտացոլված թվային կարիերայի վերջին զարգացումների, միտումների և լավագույն փորձի մասին ողջ տեղեկատվությունը։
2) Եռօրյա (18-ժամյա) առցանց դասընթացի անցկացում հայերենով զբաղվածության գործակալությունների (միասնական սոցիալական ծառայություների) և քաղհասարակության կազմակերպությունների 20-25 կարիերայի խորհրդատուների համար: Փորձագետը պետք է ապահովի, որ դասընթացի բովանդակությունը և տեխնիկան համապատասխանեցվեն մասնակիցների տարբեր կարիքներին և փորձառությանը: Դասընթացի ընթացքում պետք է կիրառվեն դասավանդման տարբեր մեթոդներ` ներառյալ սահիկաշարերով ներկայացումներ, խմբային քննարկումներ, դեպքերի ուսումնասիրություն և այլ գործնական գործողություններ:
3) Մեկ էջանոց տեղեկատվական թերթիկ՝ հաշվի առնելով ազգային համատեքստը՝ ըստ մշակված նյութերի
4) Դասընթացի արդյունքների փաստաթղթավորում և պահանջվող ձևով (հայերենով և անգլերենով) զեկույցի ներկայացում.
ա. Դասավանդման գործընթացի ամփոփում
բ. Մասնակիցների գնահատման արդյունքների վերլուծություն (դասընթացի նախնական և եզրափակիչ գնահատում):
գ. Առաջարկություններ
5) Դասընթացի մասնակցության թերթիկի հավաքում (լրացված հայերենով և անգլերեն թարգմանությամբ) և ընդհանուր դասընթացի գնահատման հարցաթերթիկներ (լրացված հայերենով և անգլերեն թարգմանությամբ)։
Նշում
- Օգտագործել ծրագրի շրջանակներում մշակված ուսումնական նյութերը, նաև հնարավոր է ներառել լրացուցիչ նյութեր, որոնք կապահովեն տեղական համատեքստի դիտարկումերն ու արտացոլումները։
- Դասընթացի ծրագրի բովանդակությունը պետք է մշակվի աշխատանքի սկզբնական փուլում, պատվիրատուի հետ համաձայնեցված, իսկ աշխատանքային տարբերակը թարմացվի առաջարկությունների հիման վրա։
- Դասընթացների ժամանակացույցը կարող է փոփոխվել՝ ըստ մասնակիցների հասանելիության։
- Եռօրյա (18-ժամյա) առցանց հանդիպումները կարող են բաժանվել օրերի միջև` պատվիրատուի հետ համաձայնությամբ:
- Դասընթանցեր և գնահատելու համար Կարիտաս Չեխիան ծրագրի գործընկեր կազմակերպությանը կտրամադրի դասընթացի գնահատման հարցաթերթ անգլերեն լեզվով, որը պետք է թարգմանվի հայերենով և վերադարձվի Կարիտաս Չեխիա` լրացված և թարգմանված անգլերեն լեզվով` արդյունքների մասին տեղեկացնելու համար։
Մոտավոր ժամանակացույց
Նպատակներ/շաբաթներ | 1 | 2 | 3 | 4 |
Պայմանագրի պատրաստում և ստորագրում | * | |||
Ծրագրային թիմի հետ առաջին հանդիպումը | * | |||
Բովանդակության մշակում | * | |||
Բովանդակության մշակում (ներառյալ օրակարգը, վարժությունները, սահիկաշարը, նախնական և եզրափակիչ գնահատումը, մեկ-էջանոցկամ տեղեկատվական թերթիկներ և համապատասխան նյութեր) | * | * | ||
Անցկացնել եռօրյա դասընթացներ | * | * |
Ընտրության չափորոշիչներ
Մրցույթին կարող են մասնակցել համապատասխան փորձ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր կարող են մատուցել փորձագիտական ծառայություններ և բավարարել հետևյալ չափորոշիչները.
1) Թվայնացման և զբաղվածության համատեքստի, միտումների և մարտահրավերների, ինչպես նաև կարիերայի խորհրդատվության գործնական ասպեկտների իմացություն, որը պետք է հաստատվի կազմակերպության կողմից ներկայացված անձի/անձանց ինքնակենսագրականներով։
2) Թվայնացման և մասնագիտությունների ուղղությամբ սեմինարների/վերապատրաստման ծրագրերի ստեղծման և անցկացման առնվազն 3 տարվա փորձ.
3) Նախապատվությունը կտրվի այն դիմորդներին, ովքեր ունեն խոցելի խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող և կրթությունից, զբաղվածությունից և վերապատրաստումից դուրս մնացած երիտասարդների հետ աշխատելու փորձ:
Այլ պահանջներ
Մասնագիտական վարքագծի և էթիկայի կանոններ
- Ազնվություն. աշխատող կազմակերպությունը/անձը պետք է տրամադրի անկախ, ազդեցությունից զերծ, անաչառ, հավասարակշռված կարծիքներ և առաջարկություններ,
- Օբյեկտիվություն. կազմակերպությունը/անձը պետք է արդարացիորեն հաշվի առնի ծրագրի արժեքը, առաջադրանքները, սահմանափակումները, արդյունքները, արտաքին գործոնները գնահատման գործընթացում և կատարի ստացված տվյալների ճիշտ, անաչառ մեկնաբանություն,
- Շահերի բախում. աշխատող կազմակերպությունը/անձը պարտավոր է հայտարարել ցանկացած տեսակի շահերի բախման մասին, որը կարող է առաջանալ հաճախորդի կամ գործընկեր կազմակերպության հետ ֆինանսական կամ այլ տեսակի կապից: Նմանատիպ հանգամանքներն ու կապերը ինքնաբերաբար չեն խոչընդոտում շահագրգիռ կողմին մասնակցելու հայտի/մրցույթի և պայմանագրերի կնքման գործընթացին: Նման տեղեկատվության թերի տրամադրումը/հայտարարությունը կարող է հանգեցնել հայտատուի որակազրկմանը մրցույթից և հետագայում Կարիտաս Չեխիայի կողմից պայմանագրի խզմանը։
- Գաղտնիություն. աշխատող կազմակերպությունը/անձը պետք է պաշտպանի մասնագիտական գաղտնիքը և պատվիրատուի կողմից ծրագրի շրջանակներում տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը և տարածի այդ տեղեկատվությունը միայն գնահատման նպատակով՝ պատվիրատուի հետ համաձայնեցված:
- Հարաբերություններ շահառուների հետ. աշխատող կազմակերպությունը/անձը պետք է հարգի ծրագրի շահառուներին.
- Հաշվետվողականություն. աշխատող կազմակերպությունը/անձը հաշվետու է ուղղակիորեն պատվիրատու կազմակերպության ծրագրի ղեկավարին: Նա պարտավոր է ժամանակին ու որակով կատարել պայմանագրով նախատեսված խնդիրները։ Աշխատանքային պլանում և ժամկետներում էական փոփոխությունները պետք է նախապես համաձայնեցվեն պատվիրատուի հետ:
Չափորոշիչներին համապատասխանող անձինք կարող են CV կամ պորտֆոլիո(իրավաբանական անձանց դեպքում) ուղարկել ստորև նշված էլ․հասցեին։
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով, կամ հետևյալ հեռախոսահամարով (+374) 77-043-042։