Շիրակի պետական համալսարանը և «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն ստորագերցին փոխըմբռնման հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների հետ աշխատելու և հաղորդակցվելու վերաբերյալ համալսարանի ուսանողների կարողությունների և հմտությունների զարգացման նպատակով: Հուշագիրը ստորագրվեց «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագրի շրջանակներում:
Հուշագիրը ստորագրվեց «Ագաթ» ՀԿ-ի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանի և Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանի կողմից:
Գայանե Գրիգորյանը ներկայացրեց համալսարանի հետ համագործակցության վերաբերյալ մանրամասներ: Երվանդ Սերոբյանը կարևորեց ծրագրի նպատակը՝ վերահաստատելով ծրագրի շրջանակներում համագործակցելու համալսարանի պատրաստակամությունը:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ–ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում։