Հաշմանադամություն ունեցող յուրաքանչյուր կին արժևորված է և
իրացնում է իր իրավունքները ներառական և ոչ խտրական
Հայաստանում:
Նպաստել հաշմանդամություն ունեցող կանանց եւ աղջիկների
լիարժեք մասնակցությանը կյանքի բոլոր ոլորտներում՝
պաշտպանելով, առաջ մղելով եւ ամրապնդելով նրանց
իրավունքներն ու հնարավորությունները:
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների
պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը հիմնադրվել
է 2007 թվականին Գյումրի քաղաքում հաշմանդամություն ունեցող կնոջ՝
Կարինե Գրիգորյանի կողմից: 2006 թվականին Կարինե Գրիգորյանը, ԱՄՆ-ում
մասնակցելով «Հաշմանդամություն ունեցող կանանց առաջնորդության
ինստիտուտ» ծրագրին, գիտակցելով եւ հաշվի առնելով ՀՀ-ում
հաշմանդամություն ունեցող կանանց եւ աղջիկների համար զորեղացման
հնարավորությունների բացը եւ նրանց ներուժի զարգացումը, ստանձնեց
հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների համար պայքարում
ընդգրկելու կարեւորութան նախաձեռնողականությունը
Կազմակերպությունը մոտ 17 տարի շահապաշտպան եւ իրավապաշտպան
գործունեություն է ծավալում՝ ջատագովելով ներառականությունն ու
հավասար հնարավորությունները Հայաստանում: Այս տարիների ընթացքում
«Ագաթ» ՀԿ-ն իրականացրել է ավելի քան 95 տեղական, ազգային եւ
միջազգային ծրագրեր, որոնք նպաստել են հաշմանդամություն ունեցող
աղջիկների եւ կանանց զորեղացմանը, իրավունքների իրացմանը, շահերի
պաշտպանությանը, անկախ կյանքին, մատչելի եւ ներառական միջավայի
ստեղծմանը, ոչ խտրական եւ կարծրատիպերից զերծ հասարակության
ձեւավորմանը եւ դրական ազդեցություն են ունեցել ավելի քան 50.000
շահառուների համար եւ օրենսդրության բարեփոխումների գործընթացներում:
Գործունեության ընթացքում կազմակերպությունը սերտորեն համագործակցել
է պետական կառույցների (կառավարություն, նախարարություններ, Ազգային
ժողով, ՏԻՄ) Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, միջազգային եւ
տեղական կազմակերպությունների եւ հիմնադրամների, քաղաքացիական
հասարակական կազմակերպությունների եւ կոալիցիաների, ուսումնական,
կրթական, առողջապահական, մշակութային եւ այլ ծառայություններ
մատուցող հաստատությունների, ԶԼՄ-ների եւ այլ կառույցների, ինչպես նաեւ
հաշմանդամություն ունեցող անձանց հետ:
➢ Ջատագովություն
➢ Շահերի պաշտպանություն
➢ Հաշմանդամության եւ գենդերային տեսանկյունից օրենսդրության եւ
քաղաքականության բարելավում
➢ Իրազեկության բարձրացում
➢ Հաշմանդամություն ունեցող կանանց հզորացում
➢ Կարողությունների զարգացում
➢ Կրթական ռեսուրսների ստեղծում
➢ Հետազոտությունների իրականացում
➢ Միջազգային փոխանակում, միջազգային փորձի տեղայնացում
➢ Ներառական ծառայությունների մատուցման խթանում
➢ Անկախ կյանքի խթանում
➢ Մենթորության եւ փոխօգնության տրամադրում
Կազմակերպությունը մի կողմից հզորացնում է հաշմանդամություն ունեցող
կանանց եւ աղջիկներին եւ նրանց ձայնը հասցնում որոշում կայացնողներին,
մյուս կողմից ակտիվորեն շահերի պաշտպանության գործողությունների
միջոցով նպաստում է երկրում հաշմանդամության եւ գենդերային
տեսանկյունից ներառական եւ իրավունքահեն օրենսդրության,
քաղաքականությունների եւ ծրագրերի ընդունմանը եւ կիրառմանը։
Հիմնադրման վաղ տարիների ընթացքում կազմակերպության
գործունեությունն ուղղված է եղել միայն հաշմանդամություն ունեցող կանանց
եւ աղջիկներին։ Սակայն, հաշվի առնելով մարզերում հաշմանդամություն
ունեցող արական սեռի ներկայացուցիչների համար առկա ծառայությունների
բացը եւս, 2010 թվականից իր ծրագրերում աշխատում է ներառել նաեւ
հաշմանդամություն ունեցող տղաներին եւ տղամարդկանց։
«Ագաթ» ՀԿ-ի հիմնական արժեքներից մեկը ժողովրդավարության, մարդու
իրավունքների եւ մարդու արժանապատվության, իրավահավասարության
խթանումն է, ինչը համահունչ է մեր կազմակերպության արժեքներին: Մեր
արժեքներին համահունչ լինելու համար մենք պայքարում ենք սոցիալական
բացառման եւ խտրականության դեմ, խթանում ենք սոցիալական
արդարությունն ու պաշտպանությունը, կանանց եւ տղամարդկանց միջեւ
հավասարությունը եւ հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի անձանց
իրավունքների պաշտպանությունը: Մենք մեր կազմակերպության բոլոր
ծրագրերը, գործողությունները եւ ռազմավարությունները հիմնում ենք մեր
արժեքների վրա: Մեր ակտիվ եւ թափանցիկ գործունեությամբ մենք միշտ
փորձում ենք աջակցել երկրում իրականացվող ժողովրդավարական
գործընթացներին, հաշմանդամություն ունեցող կանանց եւ աղջիկների
իրավունքների իրացմանը, մարդու իրավունքների հիման վրա սահմանված
բարեփոխումներին եւ հաշմանդամության ոլորտի զարգացմանը նպաստող
նորամուծություններին։