Դասընթաց` Տավուշի մարզի ԶԼՄ ներկայացուցիչների և լրագրության բաժնի ուսանողների

Կազմակերպություն՝  «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն 

Անցկացման վայր՝ ք․ Իջևան

Դասընթացի օր ՝ Հունիսի 20

Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետ՝  2022 թվ․, հունիսի 19

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը հրավիրում է Տավուշի մարզի ԶԼՄ ներկայացուցիչներին` լրագրողներին, օպերատորներին, ռեժիսորներին,  թղթակիցներին և լրագրությամբ զբաղվող ուսանողներին, մասնակցելու «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագրի շրջանակներում կազմակերպվող դասընթացին:

Դասընթացի նպատակն է` ԶԼՄ ներկայացուցիչների և լրագրությամբ զբաղվող  ուսանողների կարողությունների զարգացումը և հզորացումը, նրանց իրազեկումը հաշմանդամության` մարդու իրավունքների մոդելի, հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների հետ աշխատելու և հաղորդակցվելու, ճիշտ տերմինաբանություն օգտագործելու վերաբերյալ:

Դասընթացը միտված է նաև հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների նկատմամբ առկա գենդերային և հաշմանդամության հիմքով կարծրատիպերը կոտրելուն:

Դասընթացի թեման է` «Մեդիա և հաշմանդամություն»: 

Դասընթացի արդյունքում մասնակիցները`

  • կվերապատրաստվեն և կսովորեն ճիշտ տեսանկյունից ներկայացնել և լուսաբանել հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի կանանց և աղջիկներին լրատվամիջոցներում,
  • ձեռք կբերեն գիտելիքներ և հմտություններ հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի կանանց և աղջիկների հետ հարցազրույցներ վարելու վերաբերյալ,
  • կզարգացնեն շփման և հաղորդակցման գիտելիքները, կարողություններն ու հմտությունները՝ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների հետ աշխատելու և հաղորդակցվելու նպատակով։

Մասնակիցներին կներկայացվեն և կբաժանվեն նաև ծրագրի շրջանակներում «Ագաթ» ՀԿ-ի կողմից  պատրաստված տեղեկատվական նյութեր` հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների հետ հաղորդակցվելու և աշխատելու հմտությունների զարգացման նպատակով:

Դասընթացն անցկացվելու է Իջևան քաղաքում` սույն թվականի հունիսի 20-ին:

Դիմելու ընթացակարգ

Դասընթացով հետաքրքրված անձինք կարող են լրացնել առցանց հայտադիմումը՝ անցնելով` https://forms.gle/ALymSrVPNDiMcybG8 հղումով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2022 թվ.-ի հունիսի 19-ը, ժամը 18:00:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել կամ տեքստային հաղորդագրություն ուղարկել +374 77 043 042 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլետրոնային հասցեին:

Սույն հայտարարությունը տարածվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում։