Նոյեմբերի 23-ին «Ագաթ» ՀԿ-ի աշխատակիցները հանդիպեցին Շիրակի մարզի N30 ընտրական տարածքային հանձնաժողովի նախագահ Արթուր Խաչատրյանի հետ։
Շիրակի մարզի մի շարք համայնքներում դեկտեմբերի 5-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ ընտրական տարածքային հանձնաժողովի նախագահին փոխանցվեցին «Ագաթ» ՀԿ–ի կողմից Շիրակի մարզի N30 ընտրատարածքի տեղամասային կենտրոնների մատչելիության վերաբերյալ տվյալները։
«Ագաթ» ՀԿ-ի աշխատակիցների հետ զրույցում ընտրական տարածքային հանձնաժողովի նախագահը նշեց, որ մի շարք համայնքներում՝ այդ թվում Աշոցքում և Ամասիայում, արդեն իսկ տեղադրվել են շարժական թեքահարթակներ։
Հանդիպումը տեղի ունեցավ «Հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի անարգել իրացում Շիրակի մարզում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի կողմից «Ընտրություններ բոլորի համար 2021-տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: