Աշխատաժողով՝ մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների մասնակցությամբ

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ «Փրկություն» ՀԿ-ն Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացրեց «Անձնական հիգիենա, կենցաղավարման հմտություններ» թեմայով աշխատաժողով՝ մտավոր խնդիրներ ունեցող 12 երիտասարդների մասնակցությամբ:

Աշխատաժողովի նպատակն էր նպաստել մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների գիտելիքների և կարողությունների զարգացմանը, ինչպես նաև պատկերացումների ամրապնդմանը անձնական հիգիենայի պահպանման կանոնների և կենցաղավարման հմտությունների վերաբերյալ: Շեշտադրվեցին հիգիենայի պահպանման առանձնահատկությունները հատկապես COVID-19 համավարակի պարագայում:

Այնուհետև անդրադարձ կատարվեց կենցաղավարման հմտություններին, առօրյա գործունեության ընթացքում ինքնուրունության ձևավորմանն ու սոցիալականացմանը, որի ընթացքում մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդները ինտերակտիվ ձևով մասնակցեցին թեմաների քննարկմանը:

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները: