Ֆեմինիզմ եվ հաշմանդամություն

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը Հայաստանում կանանց հիմնադրամի ֆինանասավորմամբ իրականացնում է «Ֆեմինիզմ և հաշմանդամություն» ծրագիրը։

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց և  «Ագաթ» ՀԿ-ի աշխատակազմի շրջանում ֆեմինիստական գաղափարախոսության վերաբերյալ իրազեկության բարձրացմանը։

Ծրագրի խնդիրներն են՝

  • Հզորացնել Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց և  «Ագաթ» ՀԿ-ի աշխատակազմին, որպեսզի վերջիններս ավելի ակտիվորեն ներգրավվեն  Հայստանում գործող ֆեմինիստական շարժումներում։
  • Ստեղծել և  տարածել «ֆեմինիզմի վերաբերյալ հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերի համար մատչելի ռեսուրսներ 

Ծրագրի թիրախային խմբերն են՝

  • Հայաստանի տարբեր մարզերի հաշմանդամություն ունեցող 30 կանայք
  • «Ագաթ» ՀԿ-ի աշխատակազմ 

Ծրագրի գործողություններն են՝

  • Առցանց դասընթացներ ֆեմինիստական գաղափարախոսության և գենդերային հավասարության վերաբերյալ 

Հաշմանդամություն ունեցող կանանց հզորացնելու և գենդերային հավասարության,  բռնության տարբեր ձևերի դեմ նրանց պայքարը խրախուսելու նպատակով՝ կանցկացվեն իրազեկության բարձրացման առցանց դասընթացների Հայաստանի տարբեր մարզերից 30 հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների, ինչպես նաև «Ագաթ» ՀԿ-ի աշխատակազմի համար։ 

Դասընթացները անցկացվելու են Հայաստանում ֆեմինիստական շարժման ամենաակտիվ և իրազեկ մասնագետների կողմից, ովքեր հանդիսանում են շարժման առաջամարտիկները և լավագույնս տեղյակ են ոլորտից, առկա խնդիրներից , շարժման ձեռքբերումներից և մարտահրավերներից։ Ակնկալվում է, որ դասընթացները նաև յուրօրինակ երկխոսության հարթակ կհանդիսանան կանանց ամենատարբեր խմբերի միջև, հնարավորություն կընձեռվի վեր հանել խոցելի խմբերի կանանց խնդիրները, կառաջարկվի հնարավոր արդյունավետ լուծումներ և լուծումներին ուղղված քայլերի ճանապարհային քարտեզ։ 

  • Ֆոկուս-խմբային հետազոտություն

Կանցկացվեն ֆոկուս-խմբային քննարկումներ, որոնց նպատակն է պարզել Հայաստանի տարբեր բնակավայրերում ապրող  հաշմանդամություն ունեցող  կանանց գիտելիքները Հայաստանում գործող ֆեմինիստական և կանաց շարժումների վերաբերյալ, վեր հանել առկա խնդիրները, որոնք խոչընդոտում են հաշմանդամություն ունեցող կանանց ներառվելու ֆեմինիստական շարժումներում, ինչպես նաև առկա մարտահրավերները։ 

Ֆոկուս խմբային քննարկումը տեղի կունենա դասընթացների մասնակիցների հետ՝ ըստ բնակության վայրի 3 խմբային դասակարգմամբ՝ մայրաքաղաքաբնակ, քաղաքաքաբնակ և գյուղաբնակ հաշմանդամություն ունեցող կանայք։

Ֆոկուս-խմբային քննարկումների ընթացքում հնարավոր կլինի պարզել ոչ միայն մարտահրավերներն ու արգելքները, որոնք խոչընդոտում են հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը, այլ նաև դուրս կբերվեն հստակ առաջարկություններ և ոլորտային փոփոխություններ ենթադրող քայլեր։

  • Քաղաքականության փաստաթղթի մշակում

Ֆոկուս-խմբային քննարկման արդյունքների հիման վրա քաղաքականության փաստաթուղթ (Policy paper) կմշակվի և կտրամադրվի Հայաստանում գործող կանանց և ֆեմինիստական շարժումներում ներգրավված կազմակերպություններին, որպեսզի վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունները դառնան ավելի մատչելի և ներառական  հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի կանանց համար։

  • Դասընթացավարների համար ուղեցույցի մշակում

Կմշակվի հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերի համար մատչելի ձևաչափով առցանց դասընթացներ անցկացնելու վերաբերյալ ուղեցույց, որը կտարածվի դասընթացավարների շրջանում։

  • Հաշմանդամություն ունեցող ֆեմինիստ կանանց մասին պատմություններ ամփոփող գրքույկ

Կմշակվի գրքույկ, որտեղ ներառված կլինեն աշխարհում հաշմանդամություն ունեցող ֆեմինիստ կանանց մասին պատմություններ, որը կբաժանվի դասընթացի մասնակիցներին։

  • Դասընթացների տեսանյութերի տարածում

Ձայնագրված դասընթացների տեսանյութերի կտարածվեն «Ագաթ» ՀԿ-ի տարբեր առցանց հարթակներում։

  • Գիտելիքների գնահատում 

Յուրաքանչյուր դասընթացից առաջ մասնակիցների համար կանցկացվի գիտելիքների նախնական գնահատում, իսկ դասընթացից հետո՝ գիտելիքի վերջնական գնահատում։ Սա լինելու է դասընթացի արդյունավետության լավագույն ցուցիչը։ 

  • Տեխնիկակական ապահովում

Խուլ և լսողության խնդիրներ ունեցող շահառուների լիարժեք և արդյունավետ մասնակցությունը ապահովելու համար դասընթացները կուղեկցվեն ժեստերի լեզվի համաժամանակյա թարգմանությամբ։

Ծրագրի ընթացքում «Ագաթ» ՀԿ-ն համակարգիչներ կտրամադրի այն մասնակիցներին, ովքեր չունեն որևէ տեխնիկական միջոց դասընթացներին միանալու համար։