Փնտրում ենք շրջակա միջավայրի/բնապահպանության մասնագետի

Կազմակերպություն՝ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն

Վայր՝ ք․ Գյումրի, Բաղրամյան 17

Ծրագրի անվանումը՝ «Դեպի անկախ կյանք. Հայաստանում ներառական համայնքների ստեղծման համար հնարավորությունների և գործընկերությունների խթանում»

Ծրագրի մասին՝ «Դեպի անկախ կյանք» ծրագրի առաքելությունն է հզորացնել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց` ապրելու ինքնուրույն, պաշտպանելու իրենց իրավունքներն ու լիարժեք մասնակցելու իրենց համայնքների զարգացմանը: Ծրագիրն իրականացվում է երեք առաջատար հաշմանդամահեն կազմակերպությունների՝ Մոբիլիթի ինթերնեյշնլ ԱՄՆ (MIUSA), «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն և «Հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ» ՀԿ-ների կողմից: Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Ագաթ» ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

«Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը (ԱԿՌԿ) տրամադրում է տեղեկատվություն և ուղղորդում,  փոխօգնություն,  իրազեկման, կարողությունների զարգացման, անկախ կյանքի հմտությունների, հզորացման, ժեստերի լեզվի և գրագիտության դասեր Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի անձանց:

Աշխատանքի սկիզբ՝ մարտի 20, 2022թ

Աշխատանքի տևողությունը՝ մոտ 5 ամիս

Ներգրավվածություն՝ պայմանագրային

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ մարտի 15, 2022թ․

 «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը փնտրում է շրջակա միջավայրի/բնապահպանության մասնագետ, ով մեզ հետկհամագործակցի «Դեպի անկախ կյանք. Հայաստանում ներառական համայնքների ստեղծման համար հնարավորությունների և գործընկերությունների խթանում» ծրագրի շրջանակներում։

Աշխատանքային պարտականություններ

 

Լրացնել Շրջակա միջավայրի գնահատման ստուգաթերթը և Շրջակա միջավայրի ազդեցության և մոնիտորինգի պլանը (ERC/EMMP)  Շիրակի մարզում՝ Գյումրիում գտնվող Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի (ILRC) շենքի վերանորոգման և մատչելիության չափորոշիչներով շտկումների համար, և իրականացնել շարունակական մոնիտորինգ՝ ապահովելու շրջակա միջավայրի համապատասխանությունը նախնական բնապահպանական փորձաքննությանը համապատասխան (IEE)՝ հաստատված ԱՄՆ ՄԶԳ կողմից «Դեպի անկախ կյանք» ծրագրի համար: Սա ներառում է՝

  • Լրացնել Շրջակա միջավայրի գնահատման ստուգաթերթը՝ ծրագրի գործողությունների և գործընթացների վրա շրջակա միջավայրի հնարավոր ազդեցությունները բացահայտելու նպատակով,
  • Գնահատել գործունեությանը հատուկ ելակետային պայմանները՝ ներառյալ կիրառելի բնապահպանական պահանջները,
  • Բացահայտել շրջակա միջավայրի վրա հնարավոր անբարենպաստ ազդեցությունները՝ կապված պլանավորված գործողությունների և գործընթացների հետ,
  • Մշակել Շրջակա միջավայրի ազդեցության և մոնիտորինգի պլան, որը հնարավորություն կտա արդյունավետորեն խուսափել կամ համարժեք նվազագույնի հասցնել հայտնաբերված ազդեցությունները,
  • Բացահայտել էկոլոգիական բաղադրիչների վրա հնարավոր ազդեցությունների բնույթը, չափը և ինտենսիվությունը՝ Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի տարածքի վերանորոգման և շահագործման ընթացքում,
  • Որոշել տարածքի ռեսուրսային ներուժը և շրջակա միջավայրի վիճակը,
  • Պատրաստել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն՝ հիմնվելով ԱՄՆ ՄԶԳ-ի ուղեցույցների վրա, եթե Շրջակա միջավայրի գնահատման ստուգաթերթի ավարտի ընթացքում պարզվի, որ գործունեությունը էական բացասական ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա:
  • Ապահովել, որ ծրագրի գործողությունների, մասնավորապես Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի (ILRC) վերանորոգման ընթացքում հաշվի առնվեն շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները, ներառել շրջակա միջավայրի ազդեցության պահանջվող միջոցառումներ և լուծում տալ ցանկացած բնապահպանական մտահոգություններ առաջացնող գործողությունների իրականացման ընթացքում,
  • Ամեն ամիս կատարել այցելություններ՝ վերահսկելու և գնահատելու աշխատանքների համապատասխանությունը սահմանված չափորոշիչներին, ինչպես նաև տրամադրել գնահատումների և համապատասխանության վերաբերյալ մանրամասն հաշվետվություններ:

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ.

  • Բարձրագույն կրթություն բնապահպանական գիտության, բնապահպանական ճարտարագիտության, քիմիայի կամ հարակից ոլորտներում,
  • Աշխատանքային փորձ ԱՄՆ ՄԶԳ-ում կամ միջազգային դոնորների կողմից ֆինանսավորված այլ ծրագրերում, ԱՄՆ ՄԶԳ-ի Շրջակա միջավայրի գնահատման ստուգաթերթի և Շրջակա միջավայրի ազդեցության և մոնիտորինգի պլանի (ERC/EMMP) կամ միջազգային դոնորների կողմից օգտագործվող բնապահպանական համապատասխանության նմանատիպ փաստաթղթերի լրացման մասնագիտական փորձ,
  • Աշխատանքային փորձ Շրջակա միջավայրի գնահատման ոլորտում,
  • Հայաստանի բնապահպանական օրենսդրության և լավագույն փորձի իմացություն,
  • Հայերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  • Համակարգչային հմտություններ,
  • ԱՄՆ ՄԶԳ բնապահպանական կանոնակարգերի իմացությունը նախընտրելի է,
  • Պարտականություններն ու գործառույթները պատշաճ կերպով կատարելու կարողություն։

Բավարար են համարվում սույն հայտարարության մեջ նշված պայմաններին համապատասխանող դիմումները, հակառակ դեպքում դրանք կհամարվեն անբավարար և կմերժվեն:

 

Դիմելու կարգը

Հետաքրքրված թեկնածուներին, ովքեր համապատասխանում են այս որակավորումներին, խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական/CV [email protected] էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Շրջակա միջավայրի/բնապահպանության մասնագետ»: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ +374-77-043-042 հեռախոսահամարով։