Վերապատրաստման դասընթաց Շիրակի մարզի համայնքների սոցիալական աշխատողների, հոգեբանների և ուսուցչի օգնականների համար

«Ագաթ» ՀԿ-ի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանը վերապատրաստման դասընթաց վարեց Շիրակի մարզի Արևիկ և Կառնուտ համայնքների սոցիալական աշխատողների, հոգեբանների և ուսուցչի օգնականների համար։ Բանախոսն անդրադարձավ հաշմանդամության սահմանմանը, ներկայացրեց հաշմանդամության մոդելները, վարվելակերպի ու ճիշտ հաղորդակցման կանոնները և պատասխանեց մասնակիցների հարցերին։
«Ագաթ» ՀԿ-ի համակարգող Մարինե Ավետիսյանը օժանդակ սարքերի և տեխնոլոգիաների վերաբերյալ դասընթաց անցկացրեց Շիրակի մարզի դպրոցների սոցիալական աշխատողների, հատուկ մանկավարժների և մանկավարժների օգնականների համար։
Վերապատրաստումը տեղի ունեցավ «Դեպի անկախ կյանք» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի առաքելությունն է հզորացնել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց` ապրելու ինքնուրույն, պաշտպանելու իրենց իրավունքներն ու լիարժեք մասնակցելու իրենց համայնքների զարգացմանը: Ծրագիրն իրականացվում է երեք առաջատար հաշմանդամահեն կազմակերպությունների՝ Մոբիլիթի ինթերնեյշնլ ԱՄՆ (MIUSA), «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն և «Հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ» ՀԿ-ների կողմից: Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Ագաթ» ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: