Սոցիալական հոլովակի նկարահանման բաց մրցույթ

Աշխատանքի սկիզբ։ Ապրիլի 1, 2022թ.

Աշխատանքի ավարտ։ Մայիսի 15, 2022թ.

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 25 մարտ, 2022թ.

Դիմելու ընթացակարգը — Դիմել կարող են ՀՀ-ում գրանցված տեսանյութերի նկարահանման փորձ ունեցող իրավաբանական անձինք։

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի կողմից հիմնված «Հավասար իրավունքներ գործողության մեջ» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում հայտարարում է սոցիալական հոլովակների սցենարի մշակման և նկարահանման աշխատանքների մրցույթ։

Սոցիալական հոլովակի/ների թեմաները՝

  • Հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ ֆիզիկական և սեռական բռնություն
  • Հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ հոգեբանական բռնություն
  • Հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ տնտեսական բռնություն

Պարտադիր պայման

Սոցիալական հոլովակները պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերի համար` ուղեկցվեն հայերեն ժեստերի լեզվի թարգմանությամբ, ենթագրերով և ձայնային նկարագրությամբ։

 Աշխատանքի նկարագրություն 

Համագործակցելով ծրագրի աշխատակազմի հետ՝ 

  • կազմել հոլովակի սցենար, 
  • քննարկել և որոշելհոլովակի ֆորմատը,
  • իրականացնել հոլովակի նկարահանում և խմբագրում,
  • հոլովակը համադրել հայերեն ժեստերի լեզվի թարգմանությամբ և ենթագրերով,
  • պատրաստել նույն հոլովակի ձայնային նկարագրությամբ տարբերակը՝տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար,
  • շտկել թերությունները` կազմակերպության դիտարկումների և առաջարկությունների հիման վրա:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Սոցիալական հոլովակների սցենարի կազմման, նկարահաման և խմբագրման աշխատանքային փորձ,
  • Ստեղծագործական մտածողություն,
  • Թիմում աշխատելու ունակություն, 
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և տեսանյութերի մատչելիության տարբեր ձևաչափերի վերաբերյալ իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Դիմելու կարգը

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել հետաքրքրության նամակ և  նկարահանված տեսանյութերի հղումները [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «Սոցիալական հոլովակների նկարահանում»: Այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 077-043-042 հեռախոսահամարով:
Պահանջները բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: