«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը մեկնարկում է «Հաշմանդամություն ունեցող կանայք ընդդեմ բռնության» ծրագիրը, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող կանանց բռության դեմ պայքարին:
Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ խտրականության և բռնության վերացմանը՝ կանանց հզորացման, կանանց և աղջիկների իրավունքները պաշտպանող և բռնության ենթարկված անձանց ծառայություններ մատուցող կառույցների կարողությունների զարգացման միջոցով, որպեսզի ապահովեն որակյալ և մատչելի ծառայություններ բոլոր տեսակի հաշմանդամություն ունեցող կանանց համար հաշմանդամություն ունեցող կանանց բռության դեմ պայքարին:
Առաջիկա 9 ամիսների ընթացքում `
- Հայաստանի 10 մարզերում և Երևանում բնակվող հաշմանդամություն ունեցող կանանց հզորացմանն ուղված դասընթացներ են կազմակերպվելու դասընթացավարների համար
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կազմակերպվելու է աշխատաժողով բռնության զոհ դարձած անձանց ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար, որի արդյունքում ձևավորվելու է հաշմանդամություն ունեցող կանանց հետ հաղորդակցության ու աշխատանքի մոդել:
- Հաշմանդամություն ունեցող և բռնության ենթարկված կանանց իրազեկվածության բարձրացման նպատակով ստեղծվելու են տեղեկատվական նյութեր։
- «Հաշմանդամությունը և գենդերային ներառական զարգացումը» թեմայով կազմակերպվելու է համաժողով․․․
Ծրագիրն իրականացվում է Ազգային Ժողովրդավարության Ինստիտուտի «Հավասար իրավունքներ գործողության մեջ» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: