Հանդիպում ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի հետ

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի նախաձեռնությամբ փետրվարի 18-ին տեղի ունեցավ հանդիպում ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի հետ: Հանդիպման ընթացքում կոալիցիայի անդամները ներկայացրին հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները, բարձրաձայնեցին դրանց լուծման հնարավոր ուղիները։ Երկուստեք կարևորվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի ընդունումը և ընդգծվեց դրույթների ամբողջական իրականացման անհրաժեշտությունը։
Նախագահի թեկնածուն ընդգծեց Հայաստանում մատչելիության հետ կապված խնդիրների լուծման մեխանիզմներ մշակելիս հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության ապահովման կարևորությունը և հաստատեց, որ ընտրվելու դեպքում, նախագահին տրված լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցել մատչելիության ապահովմանն ուղղված տարբեր նախաձեռնություններին։
Կոալիցիայի համակարգող Մուշեղ Հովսեփյանը հայտնեց, որ Կոալիցիան, Վահագն Խաչատուրյանի նախագահ ընտրվելու պարագայում, պատրաստակամ է նախագահի աշխատակազմին աջակցել այն բոլոր գործողություններում, որոնք ուղղված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանն ու կյանքի որակի բարելավմանը:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները: