Հանդիպում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի հետ

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ։
Քննարկվեցին ներառական սպորտի խնդիրներն ու բացերը, ոլորտային կազմակերպությունների հետ համագործակցությամբ հետագա անելիքներն ու բարեփոխումները։ Նախարարի տեղակալը պատրաստակամություն հայտնեց մեր երկրում ներառական սպորտի զարգացման գործում Կոալիցիայի հետ համագործակցության վերաբերյալ։
Կ․ Գիլոյանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունը ևս դրականորեն է տրամադրված երկրում հաշմանդամային սպորտի զարգացման ուղղությամբ ջանքեր ներդնելու գործում։
Հանդիպման ընթացքում որոշվեց նախարարության և ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքային խումբ ստեղծել և համատեղ մշակել հաշմանդամություն ունեցող անձանց սպորտի զարգացման ռազմավարական նոր փաստաթուղթ։
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները: