Դեկտեմբերի 10-13-ը մենք հնարավորություն ունեցանք կազմակերպելու գործընկերային միջոցառում, որի շնորհիվ կարողացանք համապարփակ պատկերացում կազմել հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների փորձի և ոլորտի վերաբերյալ տարածաշրջանի երկրների քաղաքականության վերաբերյալ։
Մեր գործընկերները Ուկրաինայից և Վրաստանից ՝ «Պայքար իրավունքների համար» (Ուկրաինա) և «Հաշմանդամություն ունեցող կանանց դաշինք» (Վրաստան) հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կիսվեցին իրենց ընթացիկ մարտահրավերներով և պատկերացումներով՝ առաջացնելով աշխույժ հարցուպատասխանի նիստ, որը խորացրեց մեր ըմբռնումը այս տարածաշրջաններում բախվող հրատապ խնդիրների վերաբերյալ:
Քնննարկումների ընթացքում նաև փոխանակեցին համատեղ գաղափարներ՝ կենտրոնանալով այն բանի վրա, թե ինչպես կարող ենք միավորել մեր ջանքերը և առավելագույնս աջակցել միմյանց՝ հանուն կանանց իրավունքների պաշտպանության։
Միջոցառման զգալի մասերից էր այցը «Ագաթ» ՀԿ գրասենյակ, որտեղ հնարավորություն ունեցանք անմիջականորեն ցուցադրել մեր աշխատանքը։ Մեր գործընկերների հետ հանդիպումը կազմակերպությունում թույլ տվեց քննարկել նորարարական նախաձեռնություններն ու մարտահրավերները:
Հանդիպումների շարքն ամփոփեցինք մեր քննարկումների վերաբերյալ մտորումներով և հստակ քայլերի մշակմամբ, որոնց շնորհիվ մեր համատեղ անցկացրած ժամանակը կհանգեցնի ազդեցիկ գործողությունների և համագործակցության:
Սույն ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի զարգացման աջակցության և The Kvinna till Kvinna Foundation հիմնադրամի կողմից։ Հրապարակման բովանդակության համար պատասխանատու է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Շվեդիայի զարգացման աջակցության և Kvinna հիմնադրամի տեսակետները։