Կարողությունների զարգացման դասընթացավար-փորձագետի հետաքրքրվածության հայտի ներկայացման հրավեր

 «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը` Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից ֆինանսավորվող` «Ֆեմինիզմ և հաշմանդամություն» ծրագրի շրջանակներում հրավիրում է անհատ փորձագետներին/դասընթացավարներին ներկայացնելու դասընթացներ վարելու ծառայությունների մատուցման վերաբերյալ հետաքրքրվածության հայտեր:
Ծրագիրը միտված է հզորացնելու Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց և  «Ագաթ» ՀԿ-ի աշխատակազմի շրջանում ֆեմինիստական գաղափարախոսության վերաբերյալ իրազեկության բարձրացմանը` առցանց դասընթացների միջոցով: 
Պահանջվում են դասընթացավար-փորձագետներ հետևյալ թեմաների համար՝ 
  1. Ֆեմինիզմ և գենդերային հավասարություն, ավանդապաշտություն և կարծրատիպեր
  2. Ֆեմինիզմ. ներքին քննարկումներ, կոնֆլիկտներ և հակասություններ
  3. Ֆեմինիստական շարժումը և կանանց իրավունքները Հայաստանում, հայ ֆեմինիստ կանայք
  4. Կոնֆլիկտներ, տեսակները և հաղթահարման եղանակները
  5. Ֆեմինիզմ և կանանց նկատմամբ բռնություն, տեսակները, կանխարգելման վարչաիրավական մեխանիզմները
  6. Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին ՀՀ օրենք, ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիա:

Դասընթացների իրականացման ժամանակահատված`հունվարի15-փետրվարի 28 2022 թվ:
Մասնակցելու վերաբերյալ հետաքրքրվածության հայտերը անհրաժեշտ է ուղարկել մինչև 10.01.2022թ., ժամը 18:00-ն [email protected] հասցեով` վերնագրի տողում նշելով Դասընթաց վարելու հետաքրքրության հայտ:
Ծրագրի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ագաթ» ՀԿ-ի կայքէջում` Agate – Rights Defense Center for Women with Disabilities NGO (agatengo.org)

Միևնույն փորձագետը կարող է հայտ ներկայացնել մեկից ավելի դասընթացներ վարելու համար:
 Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել կամ տեքստային հաղորդագրություն ուղարկել 077043042 հեռախոսահամարին: