Ծրագրի մասնակցության հայտարարություն

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության ՀԿ-ն հրավիրում է Գյումրի քաղաքում և Շիրակի մարզի տարբեր համայնքներում բնակվող 18-30 տարեկան հաշմանդամություն ունեցող երիտասարդներին՝ Մոլդովայում և Հայաստանում «Եվրասիա» հիմնադրամի կողմից իրականացվող Ջուդի նախաձեռնության շրջանակներում ստանալու ֆինանսական աջակցություն՝ իրականացնելու ծրագրեր Շիրակի մարզի տարբեր համայնքներում։

Ծրագրի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերած և նախապես գրանցված երիտասարդները կընտրվեն ծրագրային թիմի կողմից, որից հետո «Ագաթ» ՀԿ-ի աջակցությամբ կունենան  տեղեկատվական հանդիպումներ, ինչպես նաև իրազեկության բարձրացման և կարողությունների զարգացման դասընթացներ։ Դասընթացների արդյունքում ծրագրային թիմի մենթորությամբ կմշակվեն և կիրականացվեն ծրագրեր Շիրակի մարզի տարբեր համայնքներում հաշմանդամություն ունեցող  անձանց համար։

Ծրագրերը կմշակվեն հետևյալ թեմաներով՝

  • Արդարադատության մատչելիության բարձրացում հաշմանդամություն ունեցող անձանց համար, ներառյալ՝ ազգային հաշմանդամության օրենքների և ենթաօրենսդրական ակտերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում,
  • Հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական գործընթացներում և արդյունավետ կառավարման մասնակցության բարձրացում,
  • Հաշմանդամության և կլիմայի փոփոխության հարցերով զբաղվող նախագծեր,
  • Հանրային տարածքներում մատչելիության խթանում,
  • Առողջապահության, այդ թվում՝ սպորտի մատչելիության բարելավում,
  • Ներառական կրթություն,
  • Ապաինստիտուցիոնալացում

Ծրագրին կարող են մասնակցել՝

Հաշմանդամություն ունեցող 18-30 տարեկան երիտասարդները, ովքեր ցանկանում են փոփոխություններ իրականացնել Շիրակի մարզի տարբեր համայնքներում, պատրաստ են անցնել մենթորություն, մասնակցել կարողությունների զարգացման դասընթացներին և գաղափարների մրցույթին։

Ծրագրին ավելի մանրամասն ծանոթանալու համար «Ագաթ» ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու տեղեկատվական հանդիպման, որտեղ  կարող եք ուղղել Ձեզ հուզող բոլոր հարցերը:

Հանդիպումը կկայանա հուլիսի 4-ին, Ժամը՝ 14։00-15։00-ն «Ագաթ» ՀԿ-ի գրասենյակում (ք․ Գյումրի, Ջամբուլի 8/5 հասցեում)։

Գրանցվելու համար կարող եք լրացնել ծրագրի մասնակցության հայտադիմումը, դժվարության դեպքում կարող եք զանգել 077043042 հեռախոսահամարով՝ Մարինեին։

https://forms.gle/JW7xhgDceNByiRAy6

«Ջուդի» նախաձեռնության երիտասարդների կրթաթոշակների նպատակն է ներգրավել հաշմանդամություն ունեցող երիտասարդների ավելի լայն շրջանակ՝ հավատարիմ մնալով Ջուդի Հեումանի ցկյանս գործունեությանը: