Լրատվամիջոցների կողմից լուսաբանումը կարևոր դեր է կատարում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և առկա մարտահրավերների վերաբերյալ հասարակության կրթման և իրազեկման բարձրացման գործում: Հաշմանդամությանը և հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների առնչվող թեմաների ճիշտ ներկայացումը կարող է փոխել կարծրատիպային ընկալումները և վերացնել խտրականությունը:
Մյուս կողմից, հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները պատրաստ չեն զանգավածային լրատվության միջոցներում ներկայացված լինել՝ իրենց իրավունքների, մարտահրավերների և ձեռքբերումների մասին բարձրաձայնելու համար համապատասխան հմտությունների բացակայության պատճառով:
Ծրագրի արդյունքում Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի լրատվամիջոցների աշխատակիցները, լրագրողները և լրագրության բաժինների ուսանողները.
- ձեռք կբերեն հաշմանդամություն ունեցող կանանց հետ հարցազրույց վարելու վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ,
- կտեղեկանան այն օգտակար խորհուրդներին, որոնք նրանց կօգնեն հաշմանդամության իրավունքահեն լուսաբանմանը,
- կտեղեկանան, թե ինչպիսի տերմինաբանություն պետք է օգտագործեն:
Ծրագրի արդյունքում Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները.
- կկարողանան հաղթահարել սեռով և հաշմանդամությամբ պայմանավորված կարծրատիպերը,
- պատրաստ կլինեն բարձրաձայնել իրենց իրավունքների մասին և ջատագովել հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության համար,
- պատրաստ կլինեն կիսվել իրենց հաջողության պատմություններով,
- կսովորեն տեսանելի լինել իրենց համայնքներում և լրատվամիջոցներում:
«Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագրի շրջանակներում.
- Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում գործող և ապագա լրագրողներ և օպերատորներ կվերապատրաստվեն ՝ սովորելով, թե ինչպես է հարկավոր լուսաբանել հաշմանդամության հետ կապված հարցերը լրատվամիջոցներում,
- կնկարահանվի 10 հեռուստահաղորդում, որոնց ընթացքում դասընթացների ամենաառաջադեմ մասնակիցները կհյուրընկալեն հաշմանդամություն ունեցող կանանց ու աղջիկների, ովքեր կկիսվեն հաջողության իրենց պատմություններով,
- ծրագրի թիրախային խմբերի համար կմշակվեն մի շարք տեղեկատվական նյութեր (տեղեկատվական թերթիկներ, ուղեցույցներ, ձեռնարկներ, պաստառներ և այլն),
- կանցկացվի իրավազորման եռօրյա աշխատաժողով՝ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում բնակվող հաշմանդամություն ունեցող կանանց ու աղջիկների համար, որի ընթացքում նրանք կսովորեն հաղորդակցվել և աշխատել լրատվամիջոցների հետ,
- կնկարահավնվի «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր» խորագրով կարճ ֆիլմը, որը կներկայացնի, թե ինչպես է ծրագիրն օգնել հաշմանդամություն ունեցող կանանց ու աղջիկներին հաղթահարել իրենց կարծրատիպերը:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում։