Կազմակերպություն՝ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն
Անցկացման վայր՝ Գյումրի
Դասընթացի անցկացում՝ Հունիս
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ Մայիսի 25
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը հրավիրում է հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկներին մասնակցելու եռօրյա դասընթացավարների դասընթացի:
Դասընթացի թեմաներն են՝
- առաջնորդություն,
- կանանց իրավունքներ, սեռական և վերարտադրողական իրավունքներ,
- գենդեր,
- հաշմանդամության և գենդերային հիմքով խտրականություն և բռնություն,
- մեդիայի օգտագործումը, որպես սոցիալական փոփոխության և խտրականության դեմ պայքարի միջոց,
- դասընթացների պլանավորման, գնահատման և վարման տեխնիկա հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի անձանց համար,
- ժամանակի կառավարում և հաշվետվությունների կազմում,
- գործողությունների պլանավորում և իրականացում
Դասընթացները վարելու են հաշմանդամության, կանանց և մարդու իրավունքների ոլորտներում լավագույն փորձագետները: Դասընթացներն ուղեկցվելու են ժեստերի լեզվի թարգմանությամբ: Մասնակիցներին կտրամադրվեն անհրաժեշտ խելամիտ հարմարեցումներ:
Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կազմակերպելու և վարելու են հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկներին զորեղացնող դասընթացներ իրենց համայնքներում:
Կազմակերպությունը կփոխհատուցի մասնակիցների տրանսպորտային և կեցության ծախսերը:
Դիմելու ընթացակարգ
Դասընթացներով հետաքրքրված անձինք կարող են լրացնել առցանց հայտադիմումը՝ անցնելով հղմամբ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել կամ տեքստային հաղորդագրություն ուղարկել +374 77 043 042 հեռախոսահամարին:
Դասընթացներն իրականացվում են «Հաշմանդամություն ունեցող կանայք ընդդեմ բռնության» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է նպաստել Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ խտրականության և բռնության վերացմանը՝ կանանց հզորացման, կանանց և աղջիկների իրավունքները պաշտպանող և բռնության ենթարկված անձանց ծառայություններ մատուցող կառույցների կարողությունների զարգացման միջոցով, որպեսզի ապահովեն որակյալ և մատչելի ծառայություններ հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի կանանց համար:
Ծրագիրն իրականացվում է Ազգային Ժողովրդավարության Ինստիտուտի «Հավասար իրավունքներ գործողության մեջ» հիմնադրամի (ERA Fund) ֆինանսավորմամբ։