ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ «Ագաթ» ՀԿ շենքի ներքին և արտաքին վերանորոգման, հարդարման, շինարարական աշխատանքների իրականացման համար

Գյումրու «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը, որը գտնվում է ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի Ջամբուլի փողոց 8/5 հասցեում (այսուհետ՝ Պատվիրատու) հրավիրում է վերակառուցման, վերանորոգման, ներքին և արտաքին հարդարման, շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` Մասնակից) մասնակցելու Շիրակի մարզում (ք․ Գյումրի, Ջամբուլի փ․, 8/5) նախատեսվող վերակառուցման, վերանորոգման, ներքին և արտաքին հարդարման, շինարարական աշխատանքների իրականացման համար SR-194 ծածկագրով հայտարարված բաց մրցույթին: Մրցույթը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրության պահանջներին` պահպանելով հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի անձանց համար մատչելիության բոլոր ձևաչափերը:

Նորակառույց շինության վերանորոգումը ենթադրում է ներքին և արտաքին վերանորոգման և հարդարման աշխատանքներ, բակի և տանիքի վերանորոգում, պարսպապատում, դարպասի տեղադրում, թեքահարթակների կառուցում, և այլ անհրաժեշտ շինարարական աշխատանքներ։

  Շինության տարածքը (նախագիծը կից) և բակի տարածքը  (նախագիծը կից) օգտագործվելու է որպես «Ագաթ» ՀԿ-ի և «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի գրասենյակ, որը նպաստելու է Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքին, նրանց քաղաքացիական, սոցիալ-տնտեսական, կրթական, առողջապահական և մշակութային իրավունքների իրացմանը` շահերի պաշտպանության, տեղեկատվության տարածման, իրազեկության բարձրացման և համագործակցության միջոցով:

Կենտրոնի վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքների կատարման ժամկետ՝ մարտի 10-ից մայիսի 31-ը։

ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է [email protected] էլ.հասցեին ուղարկել ստորև նշված փաստաթղթերի փաթեթը մինչև 2022 թվականի փետրվարի 28-ը, ժամը 18։00-ն։

ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ`

Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած կազմակերպություն (ՍՊԸ, ԱՁ), որն ունի գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների իրավունք, մասնագիտական հատկանիշներ, տեխնիկական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ։

Տվյալ կազմակերպությունը (ՍՊԸ, ԱՁ)  պետք է դատական կարգով անվճարունակ ճանաչված չլինի և պետք է չգտնվի լուծարման գործընթացում։

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր:

Ընտրված մասնակիցը որոշվում է հրավերի պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցներից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։

Պատվիրատուն մրցույթում հաղթած մասնակցին պայմանագիր կնքելու որոշման մասին հայտնում է էլեկտրոնային նամակի և հեռախոսազանգի միջոցով:

Հայտերի բացումը տեղի կունենա 2023 թվականի մարտի 1-ին, ժամը 11:00-ին՝ Գյումրու «Ագաթ» ՀԿ-ի գրասենյակում (ք. Գյումրի, Բաղրամյան փ․ 17տ․):

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև վերոհիշյալ վերջնաժամկետի ավարտը։

Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև մրցույթի հրավերի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել կամ զանգահարել «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն:

Հեռախոսահամար` +374-77-043-042

Էլ.փոստ` [email protected]

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Բաղրամյան 17

 Շինարարական աշխատանքներն իրականացվելու են «Դեպի անկախ կյանք. Հայաստանում ներառական համայնքների ստեղծման համար հնարավորությունների և գործընկերությունների խթանում» ծրագրի ֆինանսական աջակցությամբ, որի շրջանակներում հիմնադրվեց «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը:  Ծրագիրն ազատում է ավելացրած արժեքի հարկից։

 

«Դեպի անկախ կյանք» ծրագրի առաքելությունն է հզորացնել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց` ապրելու ինքնուրույն, պաշտպանելու իրենց իրավունքներն ու լիարժեք մասնակցելու իրենց համայնքների զարգացմանը: Ծրագիրն իրականացվում է հաշմանդամահեն կազմակերպությունների կողմից` Մոբիլիթի ինթերնեյշնլ ԱՄՆ (MIUSA) և «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ների կողմից:

 Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Հայտարարության բովանդակության համար պատասխանատու է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: