Արցախից տեղահանված Մարինեն իր ձայնը գտավ կարի մեքենայի ռիթմիկայի մեջ

Ծանոթացեք Մարինե Բաղրյանն է, արդեն մոտ 2 տարի է մեր կազմակերպության ակտիվ անդամն է հանդիսանում, գրեթե ամբողջ շաբաթ «Ագաթում» է։

Արցախից տեղահանվելուց հետո հաստատվեց Գյումրիում։ Սոցիալական մեդիա մարքեթինգ, գրաֆիկ դիզայն, տարբեր իրազեկող դասընթացներ։ Բոլոր դասընթացներին պարտաճանաչ հաճախելով իրեն գտավ ձեռագործության մեջ։ Արդեն տիրապետում է կարի մեքենայի բոլոր հմտություններին։ Կարում է հասարակ կտորե պայուսակներից մինչև բարձեր, կաշվե պայուսակներ, անկողնային պարագաներ և պոիֆիկներ՝ կտորե աթոռներ։

Պատմում է սկզբում սովորելը դժվար էր: Ավանդական կարի դասընթացները մեծապես հիմնված են բանավոր ուսուցման վրա, բայց կազմակերպությունում նրան տրամադրվեց ժեստերի լեզվի թարգմանիչ, իսկ հպումների և դիտարկումների արդյունքում Մարինե դասընթացի ավարտից հետո լավագույն արդյունքներն է գրանցում։

Սույն ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի զարգացման աջակցության և The Kvinna till Kvinna Foundation հիմնադրամի կողմից։ Հոդվածի  բովանդակության համար պատասխանատու է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Շվեդիայի զարգացման աջակցության և Kvinna հիմնադրամի տեսակետները։