«Առաջնորդությունը և ներառականությունը սկսվում են մեզանից». Գյումրիում նշվեց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը

Դեկտեմբերի 3-ին՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը տեղի ունեցավ միջոցառում՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց առաջնորդության ամրապնդմանը և հասարակության մեջ նրանց ներառմանը։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և «Ագաթ» ՀԿ-ի կողմից կազմակերպված միջոցառումը ներկայացրեց բազմազան ծրագիր, որը ընդգծեց հաշմանդամություն ունեցող մարդկանց տաղանդները, ներուժը և մարտահրավերները:

Միջոցառումը մեկնարկեց Գյումրու մտորումների թատրոնի «Ստվերներից այն կողմ» ներկայացման պրեմիերայով։ Ներկայացումը լույս է սփռում հաշմանդամություն ունեցող կանանց հաճախ անտեսված փորձառությունների վրա:

«Առաջնորդությունը և ներառականությունը սկսվում են մեզանից» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը ցուցադրում էր հաշմանդամություն ունեցող անձանց ձեռքբերումներն ու ձգտումները: Ցուցահանդեսը նպատակ ուներ ոգեշնչել և ցույց տալ, որ հաշմանդամությունը հաջողության խոչընդոտ չէ:

Տեղի ունեցավ նաև ԶԼՄ-ների կողմից հաշմանդամության հիմնախնդիրների վերաբերյալ լուսաբանումների մրցույթի ամփոփումը՝ ընդգծելով ճշգրիտ և զգայուն լրատվական նյութերի կարևորությունը:

Միջոցառմանը ներկա էին պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր իրենց հանձնառությունը հայտնեցին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և բարեկեցության խթանման աշխատանքներին նպաստելու աշխատանքներում։

Միջոցառումը նախաձեռնել են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և «Ագաթ» հասարակական կազմակերպությունը «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից։ Միջոցառման մեդիա նյութերի մրցանակաբաշխության բաղադրիչն իրականացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Վորլդ Վիժն Երեխաների Պաշտպանության հիմնադրամի», «Լիարժեք կյանք», «Ագաթ» հասարակական կազմակերպությունների և «ՍՈՐՍ» հիմնադրամի կողմից: